Տպել
16.09.2014
Հանդիպում խորհրդարանում
1 / 3

Սեպտեմբերի 16-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին եւ Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գավրիլ Ավրամիդիսին:

Ողջունելով հյուրերին` ԱԺ փոխնախագահը բարձր գնահատեց հայ եւ հույն ժողովուրդների դարավոր եւ բարեկամական հարաբերությունները, կարեւորեց դրանց առավել սերտացումն ու ընդլայնումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին, ինչպես նաեւ երկու ժողովուրդներին պատուհասած ցեղասպանության թեմային: Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն հայտնեց Հունաստանի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձեւի ընդունման համար:

Անդրադառնալով խորհրդարանական համագործակցությանը՝ ԱԺ փոխնախագահը կարեւորեց տարբեր միջազգային հարթակներում միմյանց սատարելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ տարակուսելի է հույն որոշ պատգամավորների վարքագիծը, որոնք, անտեսելով Հունաստանի պաշտոնական դիրքորոշումը, խորհրդարանական վեհաժողովներում փորձում են ստվեր գցել հայ-հունական հարաբերությունների վրա:

Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գավրիլ Ավրամիդիսը, իր հերթին եղբայրական գնահատելով հայ-հունական հարաբերությունները, նշեց, որ ողջունում է ԼՂՀ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը: Հույն պատգամավորը նկատեց, որ Հունաստանը պաշտոնապես սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հույն գործընկերոջը հրավիրեց ներկա գտնվելու 2015թ.-ին Երեւանում կազմակերպվելիք միջոցառումներին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:  Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


16.09.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 16-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին, ում դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում մոտենում է ավարտին: ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Չինաստանի Ժողովր...

16.09.2014
Ազգային ժողովում կայացավ ՍԾՏՀ ԽՎ մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 43-րդ նիստը
Սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում անցկացվեց Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 43-րդ նիստը: Հանձնաժողովում Հայաստանը ներկայացնում է ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը: Նիստը ողջույնի խոսքով բացեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ...