Տպել
12.09.2014
«Փարաջանովի հետադարձ լույսը» արվեստի աշխատանքների ցուցահանդեսը Հրազդանում
1 / 5

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը` Արտակ Դավթյանի գլխավորությամբ, ներկա գտնվեց մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագիրը կրող ցուցահանդեսին, որն այս անգամ կազմակերպվել էր Հրազդանում: Նշենք, որ միջոցառումների շարքը իրականացվում է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի բարձր հովանու ներքո: Ծրագրի նպատակն է պատանիներին հնարավորություն տալ բացահայտելու ստեղծագործական ներուժը, երիտասարդների շրջանում խթանել մշակույթի հանդեպ հետաքրքրությունը եւ արվեստի դրսեւորման բազմազանության միջոցով ազատորեն արտահայտել իրենց աշխարհընկալումը: Միջոցառումների շարքին մասնակցելու են Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արվեստի եւ հանրակրթական դպրոցների 10-11 դասարանի աշակերտներն իրենց կերպարվեստի, կոլաժային արվեստի աշխատանքներով: 
Երկրորդ ցուցահանդեսը Հրազդանում էր, որտեղ ժյուրիի անդամները ուսումնասիրեցին երեխաների նկարները եւ կոլաժային աշխատանքները, այնուհետեւ փակ քվեարկությամբ ընտրեցին 6 լավագույն աշխատանքները: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ժյուրիի անդամ Կարինե Աճեմյանը նշեց, որ լավագույն աշխատանքները կցուցադրվեն ՀՀ ԱԺ-ում, սակայն պատվոգրեր եւ խրախուսական պարգեւներ կտրվեն բոլոր մասնակիցներին: Խոսելով մրցույթի լավագույն աշխատանքի մասին` տիկին Աճեմյանը սիրով նշեց, որ այն կդառնա խորհրդարանի տարվա մշակութային խորհրդանիշը: Հրազդանի` Երվանդ Քոչարի անվան արվեստի դպրոցի տնօրեն Սերյոժա Գաբրիելյանը, ով նաեւ ժյուրիի անդամ էր, իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ծրագրին անմիջական աջակցություն ցուցաբերելու համար:


12.09.2014
Հանդիպում Անտվերպենի համալսարանի ուսանողների հետ
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպեց Բելգիայի Անտվերպենի համալսարանի պրոֆեսոր Լիլիան վան Հոֆի եւ մի խումբ ուսանողների հետ: Ուսանողները Հայաստան էին եկել Երեւանի պետական համալսարանի եւ Անտվերպենի...

12.09.2014
ԵՄ խորհրդատվական խումբն ամփոփեց իր աշխատանքները ՀՀ Ազգային ժողովում
Սեպտեմբերի 12-ին ԵՄ խորհրդատվական խումբն ամփոփեց ԵՄ մոտարկման եւ կառավարման ու ԵՄ-Հայաստան խորհրդարանական ոլորտներում իրականացված աշխատանքները: Միջոցառման նպատակն էր ներկայացնել արդյունքները եւ շեշտել այն հիմնական խնդիրները, որոնց լուծման արդյունքում կբարելավվի ՀՀ ԱԺ աշխատանքը: Հանդիպմանը մասնակցում...

12.09.2014
Տեղեկատվություն
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 13:30-ին, ՀՀ Ազգային ժողովի Կարմիր դահլիճում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Էդուարդ Շարմազանովի եւ Վիկտոր Գումինսկու համատեղ մամուլի ասուլիսը:...