Տպել
12.09.2014
Հանդիպում Անտվերպենի համալսարանի ուսանողների հետ
1 / 3

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպեց Բելգիայի Անտվերպենի համալսարանի պրոֆեսոր Լիլիան վան Հոֆի եւ մի խումբ ուսանողների հետ: Ուսանողները Հայաստան էին եկել Երեւանի պետական համալսարանի եւ Անտվերպենի համալսարանի ուսանողների փոխանակման ծրագրով:
Արտակ Դավթյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, ներկայացրեց ՀՀ ԱԺ օրենսդրական եւ ներկայացուցչական գործունեությունը: Ծավալված զրույցի ընթացքում ուսանողներն իրենց հարցերն ուղղեցին Արտակ Դավթյանին: Հարցերը վերաբերում էին Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը, հայ երիտասարդների՝ կրթությունն արտերկրում շարունակելու հնարավորություններին, հայաստանյան բուհերի մրցակցությանը եւ կրթության բնագավառի մարտահրավերներին: Այնուհետեւ  Անտվերպենի համալսարանի պրոֆեսոր Լիլիան վան Հոֆի խնդրանքով Արտակ Դավթյանը ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը եւ կազմը, պատկերացում տվեց Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների եւ տասներկու մշտական հանձնաժողովների գործունեության մասին:


12.09.2014
«Փարաջանովի հետադարձ լույսը» արվեստի աշխատանքների ցուցահանդեսը Հրազդանում
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը` Արտակ Դավթյանի գլխավորությամբ, ներկա գտնվեց մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագիրը կրող ցուցահանդեսին, որն այս անգամ կազմակերպվել է...

12.09.2014
ԵՄ խորհրդատվական խումբն ամփոփեց իր աշխատանքները ՀՀ Ազգային ժողովում
Սեպտեմբերի 12-ին ԵՄ խորհրդատվական խումբն ամփոփեց ԵՄ մոտարկման եւ կառավարման ու ԵՄ-Հայաստան խորհրդարանական ոլորտներում իրականացված աշխատանքները: Միջոցառման նպատակն էր ներկայացնել արդյունքները եւ շեշտել այն հիմնական խնդիրները, որոնց լուծման արդյունքում կբարելավվի ՀՀ ԱԺ աշխատանքը: Հանդիպմանը մասնակցում...

12.09.2014
Տեղեկատվություն
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 13:30-ին, ՀՀ Ազգային ժողովի Կարմիր դահլիճում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Էդուարդ Շարմազանովի եւ Վիկտոր Գումինսկու համատեղ մամուլի ասուլիսը:...