Տպել
11.09.2014
Հանդիպում խորհրդարանում
1 / 3

Ազգային ժողովի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը եւ խմբի անդամները սեպտեմբերի 11-ին հանդիպեցին Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներ Ալեն Ներիի, Ժան Բիզեի, Ժան-Մարկ Ժերմենի, Ժակ Ռեմիլյեի հետ:

Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց ակտիվ համագործակցության համար՝ նկատելով, որ գաղտնիք չէ, որ Ֆրանսիան Հայաստանի բարեկամ երկիրն է: Բարեկամական խմբի ղեկավարը ողջունեց նրանց այցը Արցախ եւ կարեւորեց երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների ներկայիս մակարդակը:

Ալեն Ներին շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար եւ նշեց, որ երեք օր իրենք եղել են Արցախում, որտեղից վերադարձել են տպավորված:

Ալեն Ներին ընդգծեց, որ իրենք այցելել են սահմանապահ զինվորներին, որոնք իրենց պարտքն են կատարում հայրենիքի հանդեպ: «Այն արժեքային համակարգը, որ ունի Ֆրանսիան եւ Հայաստանը, պետք է էլ ավելի զարգացնել ու կյանքի կոչել»,-նկատեց Ներին:

Ֆրանսիա -Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Ժան-Մարկ Ժերմենն էլ նկատեց, որ իրենց այցը Արցախ ուներ որոշակի քաղաքական ուղերձ՝ կապված վերջին շրջանի սահմանային դեպքերի հետ: Ըստ պարոն Ժերմենի` իրենց այցի նպատակն է նաեւ ուղերձ հղել աշխարհին, որ Արցախում պայքար է միայն արժեքների համար` ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության:

Նա նաեւ նշեց, որ պետք է էլ ավելի ակտիվացնել երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը:

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Խաչատուր Քոքոբելյանը, Մարգարիտ Եսայանը, Կարինե Աճեմյանը, Շուշան Պետրոսյանը եւս ողջունեցին հյուրերի այցը՝ կարեւորելով երկու երկրների միջեւ միջխորհրդարանական դիվանագիտության զարգացումը: Խոսելով վերջին շրջանում սահմանային դեպքերից՝ պատգամավորները շնորհակալություն հայտնեցին Ֆրանսիային դիրքորոշման համար, հատկապես ՀՀ խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքները պարզելու հարցում:

Կողմերը եւս մեկ անգամ շեշտեցին բարեկամ երկրների միջեւ համագործակցության զարգացումը:


11.09.2014
Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը սեպտեմբերի 11-ին շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել եւ քառօրյա նիստի աշխատանքին են հետեւում Երեւանի ակադեմիական ավագ դպրոցի ուսուցիչները եւ աշակերտները: Պարոն Սահակյանի առաջարկով պատգամավոր...

11.09.2014
Բաց դաս Ազգային ժողովում
Սեպտեմբերի 11-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողով էին այցելել Երեւանի ակադեմիական ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ եւ ուսուցիչներ: Բաց դասը վարեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ով երեխաներին շնորհավորեց նոր ուսումնական տարվա առթիվ՝ մաղթելով նրանց հաջողություններ ուսման ընթացք...

11.09.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունեց ֆրանսիացի խորհրդարանականներին
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ալեն Ներիի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը եւ խմ...