National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.9.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
10.09.2014
ՀՀ Ազգային ժողովի քառօրյա նիստում
1 / 10

Խորհրդարանը սեպտեմբերի 10-ին շարունակեց աշխատանքը: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ողջունեց Հունաստանի խորհրդարանի՝ սեպտեմբերի 9-ին Հայոց ցեղասպանության եւ Պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը:

Այնուհետեւ պատգամավորները քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունեցին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

Խորհրդարանը շարունակեց քննարկել ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի եւ Հերմինե Նաղդալյանի հեղինակած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Հարցի վերաբերյալ ելույթ ունեցան ԱԺ պատգամավորները:

Ըստ Գագիկ Ջհանգիրյանի՝ ներկայացված նախաձեռնությունը նոր իրավահարաբերություն չի կարգավորում, այլ հստակեցնում եւ պարզաբանում է գործող իրավական նորմը՝ պատասխանատվություն սահմանելով բանկային համակարգի նկատմամբ, որպեսզի ՀՀ քաղաքացիների իրավունքների եւ օրինական շահերի ոտնահարումներ տեղի չունենան: Պարոն Ջհանգիրյանը նշեց, որ կողմ է քվեարկելու: Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ օրինագծում կատարվող լրացումները ամբողջությամբ չեն լուծում ոլորտում առկա խնդիրները, սակայն այն ընդունվելու դեպքում կթեթեւացվի քաղաքացու հոգսը: Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ ոլորտում հիմնարար եւ արմատական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն կա: Պատգամավորը կարեւորեց նաեւ ճանապարհատրանսպորտային ոլորտում անվտանգության կանոնների պահպանումը եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը: Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ եթե ԴԱՀԿ ծառայության կողմից քաղաքացու գույքի, դրամական միջոցների վրա արգելանք է դրվել եւ դա եղել է սխալմունքի արդյունքում, ապա նման դեպքերի համար պետք է ներառել դրույթ, որի համաձայն ՀՀ քաղաքացիները կարող են դիմել դատարան եւ պահանջել վնասների փոխհատուցում: Հովհաննես Մարգարյանը նշեց, որ ներկայացված օրենսդրական նախաձեռնությամբ լուծում են ստանում որոշ հարցեր, սակայն ոլորտում դեռ կան բազմաթիվ չլուծված խնդիրներ:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը: Նա նշեց, որ Արփինե Հովհաննիսյանը եւ ՀՀԿ խմբակցությունը համատեղ ներկայացրել են երկու նախագիծ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերը, որոնք հրատապ են, սակայն խմբակցությունում քննարկումների արդյունքում պարզ է դարձել, որ ոլորտում առկա խնդիրներն ամբողջությամբ չեն կարգավորվում: Պարոն Սահակյանն առաջարկեց պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կազմակերպել մասնագիտական, առարկայական քննարկում՝ բարձրացված հարցերը ամփոփելով մեկ նախագծում:

Եզրափակիչ ելույթներում ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը եւ ԱԺ պատգամավոր, օրինագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանն անդրադարձան պատգամավորների ելույթներում հնչած հարցադրումներին եւ տվեցին պարզաբանումներ:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Այնուհետեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց երկու վարկային համաձայնագիր՝ 2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրված «Կրթության բարելավման ծրագիրը» եւ 2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված «Կրթության բարելավման ծրագիրը»: Նախարարը նշեց, որ յուրաքանչյուր համաձայնագրով ՀՀ-ին կտրամադրվի 15 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ, որի մարման ժամկետը 25 տարի է: Նախատեսվում է բափեփոխումներ կատարել հանրակրթության ոլորտում. մասնավորապես առաջարկվում է վերակառուցել եւ արդիականացնել ավագ դպրոցները, բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիությունը, ինչպես նաեւ աջակցել բարձրագույն կրթության բարեփոխումների իրականացմանը, իրականացնել ծրագրերի կառավարում, մոնիթորինգ եւ գնահատում:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը եւս համաձայնագրերին տվել է դրական եզրակացություն:

ՀՀ «ԱԺ կանոնակարգ» օրենքի սահմանած կարգով` չորեքշաբթի օրվա վերջին նիստում կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների հարցերին:


10.09.2014
Տեղեկատվություն
Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները հավատարմագրերը կարող են ստանալ սեպտեմբերի 8-11-ին՝  ժամը 10.30-12.00, ԱԺ ընդունարանում /Բաղրամյան 19/: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am