Տպել
09.09.2014
Հանձնաժողովների համատեղ նիստում
1 / 4

Սեպտեմբերի 9-ին Արտակ Զաքարյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց 2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրված «Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը: Հիմնական զեկուցողը նշեց, որ համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին 25 տարի ժամկետով տրամադրել 13 մլն 900 հազար հատուկ փոխառության իրավունքին համարժեք վարկ՝ համաձայնագրով նախատեսված ծրագրի նպատակներն իրականացնելու համար, մասնավորապես ներդնելու համար ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ, իրականացնելու աշխատանքի եւ զբաղվածության ոլորտի բարեփոխումներ, արդիականացնելու կենսաթոշակային համակարգը, զարգացնելու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության վերլուծական կարողությունների, մոնիթորինգի եւ գնահատման համակարգը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց երկու վարկային համաձայնագիր՝ 2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրված «Կրթության բարելավման ծրագիրը» եւ 2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված «Կրթության բարելավման ծրագիրը»: Նախարարը նշեց, որ յուրաքանչյուր համաձայնագրով ՀՀ-ին կտրամադրվի 25 տարի մարման ժամկետով 15 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ, որի մարման ժամկետը 25 տարի է: Համաձայնագրերով նախատեսվում է բարձրացնել հանրակրթության որակը՝ մասնավորապես բարելավել տարրական դպրոց ընդունվող երեխաների պատրաստվածությունը, ծավալել բարձրագույն ուսումնական հաստատությունների Նորարարությունների մրցակցային հիմնադրամի լիարժեք գործունեություն, իրականացնել ծրագրերի կառավարում, մոնիթորինգ եւ գնահատում:

Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովների դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:


09.09.2014
Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
Սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը, որից հետո պատգամավորները շարունակեցին առաջին ընթերցմամբ քննարկել պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն ...