Տպել
08.09.2014
Մեկնարկեց «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագիրը կրող միջոցառումների շարքը
1 / 6

Մեկնարկեց ՀՀ ԱԺ կրթամշակութային հերթական միջոցառումներից մեկը: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի բարձր հովանու ներքո ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում անցկացնում է «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագիրը կրող միջոցառումների շարքը: Միջոցառումը ծրագրվել էր դեռեւս գարնանը՝ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի ղեկավարման օրոք:
Ծրագրի նպատակն է երիտասարդության շրջանում խթանել մշակութային հաղորդակցման միջավայրի ակտիվացումը, ձեւավորվող սերնդին հնարավորություն տալ բացահայտելու ստեղծագործական ներուժը, արվեստի դրսեւորման բազմազանության միջոցով ազատորեն արտահայտել իրենց աշխարհընկալումն ու մտածողությունը, զարգացնել ավանգարդ արվեստի դրսեւորման նկատմամբ սեփական մոտեցումները:
Նշենք, որ 2014 թվականին նշվում է աշխարհահռչակ կինոռեժիսոր, հասարակական եւ մշակութային գործիչ Սերգեյ Փարաջանովի 90-ամյակը, որը եւս մեկ առիթ է հանճարեղ արվեստագետի ստեղծագործական ժառանգությանը անդրադարձ կատարելու եւ փարաջանովյան արվեստի ընկալման եւ արտահայտման բազմազանության աշխարհը երեխաների առօրյայի մի մասը, նրանց ստեղծագործական ուղենիշը դարձնելու: Ընտրված լավագույն աշխատանքները կցուցադրվեն ՀՀ Ազգային ժողովում, մրցույթի արդյունքում կշնորհվեն պատվոգրեր, մրցանակներ: Հաղթող երեխան եւ դպրոցը (կամ մանկավարժը) կպարգեւատրվեն: Լավագույն աշխատանքը կսահմանվի որպես ՀՀ Ազգային ժողովի՝ տարվա մշակութային խորհրդանիշ:

Ծրագրի մեկնարկը տրվեց Արարատի մարզում՝ Արտաշատ քաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տանը: Ներկայացված էր 12-17 տարիքային խմբի 30 աշակերտի շուրջ 60 աշխատանք: Ժյուրիի 5 անդամները կոլաժային հավաքածուները ուսումնասիրելուց հետո փակ քննարկումների արդյունքում ընտրեցին լավագույն 6 աշխատանքները: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ժյուրիի անդամ Կարինե Պողոսյանը նշեց, որ այստեղ ներկայացված եւ ժյուրիի կողմից ընտրված լավագույն աշխատանքները դուրս կգան եզրափակիչ փուլ եւ կցուցադրվեն ՀՀ Ազգային ժողովում: ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ով գլխավորում է ժյուրին, շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին նախաձեռնությանն աջակցելու համար, ապա նշեց, որ նմանատիպ միջոցառումները լուրջ խթան են հանդիսանում տաղանդավոր եւ շնորհալի երեխաների բացահայտման գործում: Միջոցառումները շարունակվում են. հաջորդը տեղի կունենա Կոտայքի մարզում:



08.09.2014
Մեկնարկեց ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանը
Սեպտեմբերի 8-ին ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո տեղի ունեցավ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի վեցերորդ նստաշրջանի բացումը, եւ խորհրդարանն սկսեց նստաշրջանի առաջին քառօրյա նիստերի աշխատանքը: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրեց նստաշրջանի, ապա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծե...