Տպել
05.09.2014
Հանդիպում դեսպանի հետ
1 / 1

Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանդիպեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսի հետ:
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարը, ողջունելով դեսպանին խորհրդարանում, նշեց, որ հայ-իրանական բազմադարյան բարեկամությունը հիմնված է պատմամշակութային ընդհանրությունների վրա: Պարոն Բաղդասարյանը հույս հայտնեց, որ բարեկամական խմբերի գործունեության շնորհիվ կապերն առավել կամրապնդվեն: Նա կարեւորեց Մեղրիի հէկի,Հայաստան-Իրան երկաթգծի եւ էներգակիրների ներկրման հետ կապված ծրագրերը, երկու բարեկամ երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների ավելացումը:
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսը շնորհավորեց Վահրամ Բաղդասարյանին ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար նշանակվելու կապակցությամբ: Նա նշեց, որ Իրանի վարած քաղաքականության առաջնահերթություններից է հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացումը եւ խորացումը:
  Դեսպանի համոզմամբ՝ հայ-իրանական միջխորհրդարանական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եւ կշարունակեն զարգանալ՝ հիմնվելով երկու երկրների բարեկամության եւ պատմամշակութային ընդհանրությունների վրա:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...