National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.9.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
05.09.2014
Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը Ազգային ժողովում
1 / 6

Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Ազգային Ժողովի սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը: Նշենք, որ ֆրանսիացի խորհրդարանականների այցն իրականցվում է ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ եւ մեծ հայասեր Ժան Ժորեսի մահվան հարյուրամյակին նվիրված, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամները:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, նշեց, որ Ֆրանսիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում եւ Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների գործում լուրջ գործոն են հանդիսանում երկու ժողովուրդների միջեւ պատմամշակութային բազմադարյան կապերը եւ Ֆրանսիայում հայկական մեծ ու ազդեցիկ համայնքի առկայությունը: 

ՀՀ ԱԺ նախագահի գնահատմամբ՝ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերություններին բնորոշ են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական մակարդակով հաստատված արդյունավետ համագործակցությունը, մշակութային, կրթական, գիտական առնչությունները:

Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշեց, որ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդ ունեն երկու երկրների խորհրդարաններում ձեւավորված հայ-ֆրանսիական բարեկամության խմբերը:

Անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերություններին՝ ՀՀ ԱԺ նախագահը բաձր գնահատեց երկու երկրների խորհրդարանների բարեկամության խմբերի ղեկավարների արդյունավետ գործունեությունը եւ նշեց, որ թերեւս անհրաժեշտություն կա ակտիվացնելու խոհրդարանների նախագահների փոխայցերն ու շփումները:

Խորհրդարանի ղեկավարը ողջունեց «Արցախի հետ բարեկամության շրջանակի» ստեղծումը եւ ֆրանսիացի խորհրդարանականների հաճախակի այցելությունները Լեռնային Ղարաբաղ: Նա հույս հայտնեց, որ որպես մեծ հայասեր Ժան Ժորեսի քաղաքական ժառանգորդներ եւ արդարության ու հումանիզմի ժորեսյան ոգու կրողներ՝ պատվիրակության անդամները շարունակելու են ջանքերը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ համագործակցության սերտացման, Հայ դատի եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման առաջմղման ուղղություններով:

ՀՀ ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ Ֆրանսիայի խորհրդարանը հետեւողական կլինի ցեղասպանության ժխտումը դատապարտող օրինագծի ընդունման հարցում, քանի որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն համայն հայության, այլեւ միջազգային հանրության խնդիրն է: Եվ այդ օրենքի նախագիծը հարիր է Ֆրանսիայի կերպարին եւ արդարության համար պայքարում կունենա իր զգալի դերակատարումը: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ֆրանսիացի խորհրդարանականներին հրավիրեց մասնակցելու 2015 թ. ապրիլին կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Ֆրանսիայի Հանրապետության Ազգային Ժողովի Սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուն իր խոսքում նշեց, որ առավոտյան պատվիրակության անդամները այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր ու թանգարան եւ կիսում են հայ ժողովրդի ողբերգությունը: Նա հույս հայտնեց, որ 2015 թ.-ին նույնպես կայցելեն Հայաստան եւ կլինեն հայ ժողովրդի կողքին: Բրյունո լը Ռուի կարծիքով՝ 2001 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքը կատարյալ կդառնա, եթե ուղեկցվի Ցեղասպանության դատապարտումը ժխտող օրենքով: Բրյունո լը Ռուն նշեց, որ իրենք դատապարտում են ադրբեջանական կողմի ռազմատենչ հռետորաբանությունը, որը չի նպաստում ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: Նա նշեց, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պատասխանատվության իր բաժինն ունի հակամարտության խաղաղ կարգավորման գործում:

Ֆրանսիացի պատգամավորները նշեցին, որ առաջին անգամ պատրաստվում են գնալ նաեւ Ջավախք եւ ծանոթանալ ջավախահայության խնդիրներին:



05.09.2014
Հանդիպում դեսպանի հետ
Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանդիպեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսի հետ: ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարը, ողջունելով դեսպանին խորհրդարանում, նշեց, որ հայ-իրանական բազմադարյան բարեկամու...

05.09.2014
Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանի օրակարգի եւ սեպտեմբերի 8-11-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ վեցերորդ նստաշ...

05.09.2014
Պարգեւատրում Ազգային ժողովում
Սեպտեմբերի 5-ին խորհրդարանի Ոսկեզօծ դահլիճում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատանի սերնդի զարգացմանն աջակցելու համար ՀՀ ԱԺ Պատվո մեդալով պարգեւատրեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանին, «Զարթոնքի սերունդ» խաղ-մրցույթի սցենարիստ, հաղորդավար Վարդան Օնանյանին եւ ՀՀ ԱԺ Պատվոգրով՝...

05.09.2014
Ասուլիս խորհրդարանում
Սեպտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Վահրամ Բաղդասարյանի, Արմեն Ռուստամյանի եւ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային Ժողովի Սոցիալիստական կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակության անդամների համատեղ մամլո ասուլիսը: Հա...

05.09.2014
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սեպտեմբերի 5-ին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակության անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ֆրանսիացի խորհրդարանականները ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին 1915 թվ. Հայոց ցեղասպանութ...

05.09.2014
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Սեպտեմբերի 5-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հովհաննես Սահակյանի նախագահությամբ քննարկվեցին եւ դրական եզրակացություն ստացան մեկ տասնյակ օրինագծեր, որոնք կընդգրկվեն ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: «Օրինաց երկիր»...

05.09.2014
Հանդիպում խորհրդարանում
Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, քարտուղար Աղվան Վարդանյանը եւ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հանդիպեցին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Ողջունելով հ...

05.09.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության Հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության Հայաստանյան գրասենյակի ղեկավար Դագմար Բոթթին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:Ողջունելով հյուրին խորհրդ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am