National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.9.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
05.09.2014
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 4

Սեպտեմբերի 5-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հովհաննես Սահակյանի նախագահությամբ քննարկվեցին եւ դրական եզրակացություն ստացան մեկ տասնյակ օրինագծեր, որոնք կընդգրկվեն ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների հեղինակած «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը կից օրենսդրական փաթեթով ներկայացրեց Հովհաննես Մարգարյանը: Նա տեղեկացրեց, որ նախագիծը վերաբերվում է ԴԱՀԿ-ի կողմից իրականացվող բռնագանձումներին, ինչը կատարվում է հարկային եւ ՏԻՄ մարմինների որոշումներով՝ առանց դատարանի որոշման: Ինչպես նշեց հիմնական զեկուցող Հովհաննես Մարգարյանը, նախագիծը նպատակ ունի վերականգնելու քաղաքացիների սահմանադրական իրավունքը, ըստ որի՝ քաղաքացիներին հնարավոր կլինի զրկել սեփականությունից միմիայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:

«Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց համահեղինակ Կարինե Աճեմյանը: Նա տեղեկացրեց, որ փաթեթի մշակումը պայմանավորված է «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքների համապատասխան հոդվածներում ամրագրված, Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձանց հրաժարականի դիմումը հետ վերցնելու ժամկետների հստակեցման անհրաժեշտությամբ:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը պարզաբանեց, որ նախագծով սահմանվում է, որ գույքի նկատմամբ պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը պարտավոր է մերժել իրավունքի պետական գրանցումը, եթե իրավունքը կամ սահմանափակումը սահմանող անհատական իրավական ակտը կայացվել է դրա ընդունման լիազորությունը չունեցող մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը կոչված է պաշտպանելու վարձով բնակարան հանձնող քաղաքացիների իրավունքները:

ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հերմինե Նաղդալյանի եւ իր հեղինակած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ այն նպատակաուղղված է ապահովելու գույքի, այդ թվում նաեւ՝ դրամական միջոցների, սեփականատիրոջ լիազորությունների բնականոն իրականացումը: Նա, մասնավորապես, նկատեց, որ գործնականում տեղի են ունենում դեպքեր, երբ հաճախորդի հաշիվը սպասարկող բանկը կամ վարկային կազմակերպությունը, ստանալով հաճախորդի դրամական միջոցների վրա արգելանք դնելու որոշումը, հաճախորդի դրամական միջոցների վրա արգելանք է դնում ոչ թե որոշման մեջ նշված չափով, այլ հաճախորդի հաշվում գտնվող ողջ դրամական միջոցների նկատմամբ՝ սահմանափակելով սեփականատիրոջ լիազորությունների իրականացման հնարավորությունները:

Քննարկված հաջորդ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով, որի հեղինակն է Արփինե Հովհաննիսյանը, հստակ կարգավորվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների հանձնման ընթացակարգերը:

«ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Վահրամ Մկրտչյանի, Կարինե Աճեմյանի, Խոսրով Հարությունյանի եւ Գագիկ Մելիքյանի հեղինակած նախագծում հստակեցվում եւ համապատասխանեցվում են օրենքներում առկա հասկացությունները:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց նաեւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրակարգում ընդգրկված որոշ օրինագծերի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվեց:

Նույն օրը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվեց ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի հեղինակած «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում արգելվի նրա մուտքը խաղատուն:

Հանձնաժողովը օրինագծին դրական եզրակացություն տվեց՝ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը ներկայացրեց «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի կատարման 2013 թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրինագիծը, որի նպատակն է տրամադրել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2013 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաեւ ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը՝ հնարավորություն տալով նաեւ իրազեկել հանրությանը մասնավորեցման գործընթացին:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրեց «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Նախագծի ընդունման նպատակն է վերոնշյալ օրենքների դրույթները համապատասխանեցնել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին` դրանով իսկ նպաստելով ոլորտի կարգավորմանը եւ առկա խնդիրների վերացմանը:

Հանձնաժողովը քննարկված օրինագծերին դրական եզրակացություն տվեց՝ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Պետական գույքի կառավարման մասին» օրինագծին եւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ու «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթին:

Հանձնաժողովը հեղինակների առաջարկով մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ու «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումները:

ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ քննարկվեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման, լճում ու նրա ջրահավաք ավազանում տնտեսական եւ այլ գործունեության կարգավորման նպատակով անհրաժեշտություն է առաջացել Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանների աշխատանքը կասեցնել ձկների ձվադրման ընթացքում:

Օրենքի նախագծի ընդունման պարագայում կվերականգնվի ջրի հոսքը եւ հնարավորություն կստեղծվի ձկների ազատ տեղաշարժի համար, ինչի արդյունքում տեղի կունենա ձկների բնականոն վերարտադրություն եւ ձկնպաշարների ավելացում:

Օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության ոչ դրական եզրակացությունը ներկայացրեց ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը:

Օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն՝ ընդգրկվելու հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 8-11-ի քառօրյա նիստերի օրակարգերում:

Հանձնաժողովը քննարկեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը:

Օրենքի համաձայն՝ ըստ բնագավառների դասակարգված նախատեսվող գործունեության տեսակները «Շրջակա միջավայրի առընչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայի պահանջներին լիովին համապատասխանեցնելն է, միջազգային կազմակերպությունների փորձագետների եւ հասարակակակն կազմակերպությունների ներկայացրած առաջարկությունների ընդունումը:

Օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն՝ ընդգրկվելու հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 8-11-ի քառօրյա նիստերի օրակարգերում: Հեղինակի առաջարկությամբ հանձնաժողովը որոշեց նախագծի երկրորդ ընթերցմմաբ քննարկումը անցկացնել առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում:

Հանձնաժողովը հաստատեց նաեւ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների կողմից սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացվող քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը:


05.09.2014
Հանդիպում դեսպանի հետ
Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանդիպեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսի հետ: ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարը, ողջունելով դեսպանին խորհրդարանում, նշեց, որ հայ-իրանական բազմադարյան բարեկամու...

05.09.2014
Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանի օրակարգի եւ սեպտեմբերի 8-11-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ վեցերորդ նստաշ...

05.09.2014
Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը Ազգային ժողովում
Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Ազգային Ժողովի սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը: Նշենք, որ ֆրանսիացի խորհրդարանականների այցն իրականցվում է ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ եւ մեծ հայասեր Ժան Ժորեսի մա...

05.09.2014
Պարգեւատրում Ազգային ժողովում
Սեպտեմբերի 5-ին խորհրդարանի Ոսկեզօծ դահլիճում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատանի սերնդի զարգացմանն աջակցելու համար ՀՀ ԱԺ Պատվո մեդալով պարգեւատրեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանին, «Զարթոնքի սերունդ» խաղ-մրցույթի սցենարիստ, հաղորդավար Վարդան Օնանյանին եւ ՀՀ ԱԺ Պատվոգրով՝...

05.09.2014
Ասուլիս խորհրդարանում
Սեպտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Վահրամ Բաղդասարյանի, Արմեն Ռուստամյանի եւ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային Ժողովի Սոցիալիստական կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակության անդամների համատեղ մամլո ասուլիսը: Հա...

05.09.2014
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սեպտեմբերի 5-ին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակության անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ֆրանսիացի խորհրդարանականները ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին 1915 թվ. Հայոց ցեղասպանութ...

05.09.2014
Հանդիպում խորհրդարանում
Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, քարտուղար Աղվան Վարդանյանը եւ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հանդիպեցին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Ողջունելով հ...

05.09.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության Հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության Հայաստանյան գրասենյակի ղեկավար Դագմար Բոթթին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:Ողջունելով հյուրին խորհրդ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am