Տպել
05.09.2014
Հանդիպում խորհրդարանում
1 / 3

Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, քարտուղար Աղվան Վարդանյանը եւ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հանդիպեցին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Ողջունելով հյուրերի այցը Հայաստան` Արմեն Ռուստամյանը Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները բնորոշեց բարեկամական ու ջերմ, որոնց զարգացման համար լուրջ գործոն են հանդիսացել երկու ժողովուրդների միջեւ պատմամշակութային դարավոր կապերը եւ Ֆրանսիայում հայկական մեծ ու ազդեցիկ համայնքի առկայությունը: Նա ողջունեց ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, սոցիալիստ, մեծ հայասեր Ժան Ժորեսի մահվան 100-րդ տարելիցը Հայաստանում նշելու որոշումը: Պարոն Ռուստամյանը նշեց, որ որպես սոցիալիստական գաղափարների կրող՝ Դաշնակցությունը կարեւորում է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության հետ համագործակցությունը: Նա երախտիքի խոսք ասաց Ֆրանսիայի իշխանություններին, որոնք մշտապես եղել են Հայաստանի կողքին եւ պաշտպանել են Հայկական հարցը:

Բրյունո լը Ռուն կարեւորեց երկու գաղափարակից կուսակցությունների համագործակցության առավել խորացումը տարբեր ոլորտներում, փորձի փոխանակումները: Այս համատեքստում Աղվան Վարդանյանը նշեց, որ երկու կուսակցություններն առաջիկայում կարող են համագործակցության կոնկրետ ձեւաչափեր քննարկել եւ պատրաստել համագործակցության փաստաթուղթ: Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց, որ իրենց կուսակցությանը հուզող հիմնական խնդիրներն արտացոլված են 7 կետից բաղկացած փաստաթղթում, որի շրջանակներում եւս կարելի է համագործակցության եզրեր գտնել: Արծվիկ Մինասյանը կարեւորեց փորձի փոխանակումը կոռուպցիայի դեմ պայքարի, սահմանադրական բարեփոխումների եւ մի շարք այլ ոլորտներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ ՀՅԴ կուսակցության գաղափարախոսությանը, անցած ուղուն, ԼՂ հիմնախնդրին, Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ առկա խնդիրներին, հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:


05.09.2014
Հանդիպում դեսպանի հետ
Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանդիպեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսի հետ: ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարը, ողջունելով դեսպանին խորհրդարանում, նշեց, որ հայ-իրանական բազմադարյան բարեկամու...

05.09.2014
Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանի օրակարգի եւ սեպտեմբերի 8-11-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ վեցերորդ նստաշ...

05.09.2014
Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը Ազգային ժողովում
Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Ազգային Ժողովի սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը: Նշենք, որ ֆրանսիացի խորհրդարանականների այցն իրականցվում է ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ եւ մեծ հայասեր Ժան Ժորեսի մա...

05.09.2014
Պարգեւատրում Ազգային ժողովում
Սեպտեմբերի 5-ին խորհրդարանի Ոսկեզօծ դահլիճում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատանի սերնդի զարգացմանն աջակցելու համար ՀՀ ԱԺ Պատվո մեդալով պարգեւատրեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանին, «Զարթոնքի սերունդ» խաղ-մրցույթի սցենարիստ, հաղորդավար Վարդան Օնանյանին եւ ՀՀ ԱԺ Պատվոգրով՝...

05.09.2014
Ասուլիս խորհրդարանում
Սեպտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Վահրամ Բաղդասարյանի, Արմեն Ռուստամյանի եւ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային Ժողովի Սոցիալիստական կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակության անդամների համատեղ մամլո ասուլիսը: Հա...

05.09.2014
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սեպտեմբերի 5-ին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակության անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ֆրանսիացի խորհրդարանականները ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին 1915 թվ. Հայոց ցեղասպանութ...

05.09.2014
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Սեպտեմբերի 5-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հովհաննես Սահակյանի նախագահությամբ քննարկվեցին եւ դրական եզրակացություն ստացան մեկ տասնյակ օրինագծեր, որոնք կընդգրկվեն ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: «Օրինաց երկիր»...

05.09.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության Հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության Հայաստանյան գրասենյակի ղեկավար Դագմար Բոթթին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:Ողջունելով հյուրին խորհրդ...