Տպել
05.09.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության Հայաստանյան գրասենյակի ղեկավարին
1 / 3

Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության Հայաստանյան գրասենյակի ղեկավար Դագմար Բոթթին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ տիկին Բոթթի ղեկավարած ընկերությունը 2009թ.-ից վեր մի շարք ծրագրերի շրջանակներում սերտորեն համագործակցել եւ աջակցություն է տրամադրել ՀՀ Ազգային ժողովին, ՀՀ վերահսկիչ պալատին եւ ՀՀ ֆինանսների նախարարությանը ծրագրային բյուջետավորման ներդրման բարեփոխումների իրականացման գործում: Խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ նշեց, որ «Հանրային ֆինանսների կառավարում հարավային Կովկասում» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում համագործակցությունը դրական արդյունք է արձանագրել: 
Գալուստ Սահակյանը ողջունեց համագործակցության հաջորդ փուլի ծրագիրը եւ դրական գնահատեց հանրային ֆինանսների կառավարման համակարգում խորհրդարանական վերահսկողության արդյունավոտության բարձրացման նպատակով իրականցվող ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նշանակալից առաջընթաց է արձանագրել բյուջեի նկատմամբ օրենսդրական վերահսկողության ամրապնդման ուղղությամբ: 
Պարոն Սահակյանը փաստեց, որ տիկին Բոթթի ղեկավարած ծրագրի եւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի միջեւ սերտ համագործակցության արդյունքում մշակվել եւ հաստատվել է խորհրդարանում անկախ բյուջետային գրասենյակի ստեղծման համար անհրաժեշտ իրավական դաշտը:  ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց նաեւ ծրագրային բյուջետավորման ոլորտում խորհրդարանի հանձնաժողովների աշխատակիցների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանն ուղղված վերապատրաստման ծրագիրը, որը կհանդիսանա բյուջետային գրասենյակի գործառույթներից մեկը:
Դանգմար Բոթթը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության եւ գրասենյակի ծրագրերին աջակցելու համար: Նա հույս հայտնեց, որ Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության ծրագրերը շարունակական եւ արդյունավետ կլինեն նաեւ այսուհետ:



09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...