ՀՀ Ազգային Ժողովի աջակցությամբ սեպտեմբերի 4-ին խորհրդարանի այգում տեղի ունեցավ եզդի ժողովրդին զորակցելու նպատակով «Օգնիր եզդիներին» հասարակական նախաձեռնության կազմակերպած բարեգործական համերգը:
Համերգին ներկա էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ պատգամավորներ, հասարակության, այդ թվում՝ եզդի համայնքի ներկայացուցիչներ: Ազգային ժողովի նախագահը զրուցեց վերջիններիս հետ եւ իր մտահոգությունն արտահայտեց Հյուսիսային Իրաքում եզդիների նկատմամբ զանգվածային բռնությունների վերաբերյալ, որոնք հանգեցրել են մարդկային մեծաթիվ զոհերի:
Բարեգործական համերգին մասնակցում էին Արտո Թունջբոյաջյանը, Արամ mp3-ն, Ջանգիր Բրոյանը, «Ոստան հայոց», «Բամբիռ», Dorians, Empyray, The beautified project խմբերը: