National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.9.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
02.09.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ Անկախության օրվա առթիվ
1 / 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին: Ուղերձում ասված է.

«Հարգարժան պարոն Ղուլյան,

ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձի առթիվ:
 
Արցախի պետական տոն լինելով՝ այն իր էությամբ, իմաստով ու նշանակությամբ համահայկական տոն է, քանզի ազատ ու ինքնիշխան Արցախը ծնվեց համազգային միասնական պայքարի, համազգային ջանքերի շնորհիվ՝ մարմնավորելով Արցախում, Հայաստանում եւ սփյուռքում գտնվող մեր հայրենակիցների արդար ցանկությունն ու ձգտումը:

Ավելի քան 20 տարի հայկական երկրորդ պետությունը դե ֆակտո հանդես է գալիս որպես տարածաշրջանային գործընթացների անհերքելի մասնակից՝ վստահորեն շարժվելով դեպի դե յուրե ճանաչում: Այն սոսկ աշխարհագրական տարածք չէ, այլ խեղաթյուրված պատմական արդարությունը եւ սեփական բնօրրանում ապրելու իր իրավունքն արյամբ ու հաղթանակով վերականգնած մի ժողովրդի երկիր, որտեղ համամարդկայնորեն ընդունված արժեքներն ու համակարգերը շատ ավելի բարձր մակարդակի վրա են, քան որոշ հարեւան երկրներում, ինքնիշխանության գաղափարն ու այն ամբողջությամբ իրացնելու նպատակամղվածությունն անշրջելի են, իսկ դրանք պաշտպանելու կամքը՝ աներեր: Ադրբեջանական վերջին անփառունակ դիվերսիաները դրա լավագույն ապացույցն էին, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակն ու ժողովուրդը վերստին ցույց տվեցին, որ իրենց հաղթանակները շարունակական են, սահմանները՝ անձեռնմխելի ու հուսալի պաշտպանված, ազատության ընտրված ուղին՝ հաստատուն, այդ ուղուց շեղելու բոլոր տեսակի, այդ թվում եւ ռազմական փորձերը՝ ձախողված:

Վստահ եմ, որ տարեցտարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչներն իրենց կզգան ավելի ուժեղ, ավելի բարեկեցիկ ու ավելի մրցունակ երկրի քաղաքացիներ՝ իրենց արժանի տեղն ունենալով միջազգային հանրության ժողովրդավարական ընտանիքում:

Եւս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ, հարգելի պրն Ղուլյան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձի առթիվ եւ ի դեմս Ձեզ՝ մաղթում Արցախի ժողովրդին խաղաղություն եւ բարգավաճում, շարունակական հաստատակամություն եւ ոգու ամրություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության, երկրի հետագա հզորացման գործում»:


02.09.2014
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին
Սեպտեմբերի 2-ին տեղի ունեցան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի նախագիծը, որի նպա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am