Տպել
03.09.2014
Տեղի կունենա բարեգործական համերգ

ՀՀ Ազգային ժողովի աջակցությամբ «Օգնիր եզդիներին» հասարակական նախաձեռնությունը սեպտեմբերի 4-ին՝ ժամը  20.00-ին, խորհրդարանի այգում կազմակերպում է բարեգործական համերգ՝ եզդի ժողովրդին զորակցելու նպատակով: Համերգին կմասնակցեն Արտո Թունջբոյաջյանը, ԱՐԾՐՈւնի Progressive music act, Aram mp3, «Ոստան հայոց», «Բամբիռ», Dorians, Empyray, The beautified project խմբերը, Ջանգիր Բրոյանը: Բոլորին սիրով հրավիրում ենք Ազգային ժողովի այգի: Մուտքն ազատ է:



03.09.2014
Տեղի ունեցան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 3-ի հերթական նիստում քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց մի խումբ օրենսդրական նախաձեռնությունների, որոնք կընդգրկվեն ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում: ՀՀ տարածքային կառավարման փ...