Տպել
30.08.2014
Լիտվայի խորհրդարանի՝ Արցախի հետ բարեկամության խմբի պատվիրակությունը Ազգային ժողովում
1 / 3

Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ հանձնաժողովի անդամները հանդիպեցին Լիտվայի Հանրապետության Սեյմասի՝ Արցախի հետ բարեկամության խմբի պատվիրակությանը, որը գլխավորում էր խմբի ղեկավար Դալիա Կուոդիտեն:

Ողջունելով հյուրերին՝ Արտակ Զաքարյանը շնորհակալություն հայտնեց լիտվացի խորհրդարանականներին Արցախի խորհրդարանի հետ բարեկամական խումբ ստեղծելու նախաձեռնության համար: Նա կարեւորեց Լիտվայի Սեյմասում հայ-լիտվական բարեկամական խմբի ակտիվ գործունեությունը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ պարոն Զաքարյանը նշեց, որ ԼՂ հիմնախնդիրը ՀՀ քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերից մեկն է, եւ Հայաստանը խնդրի կարգավորումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձեւաչափում ընթացող բանակցությունների շրջանակում: Հանձնաժողովի նախագահն անդրադարձ կատարեց 2015 թ. ապրիլին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ Երեւանում կազմակերպվելիք միջոցառումներին եւ հույս հայտնեց, որ լիտվացի խորհրդարանականներն այդ օրերին կլինեն հայ ժողովրդի կողքին:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը անհրաժեշտ համարեց փորձի փոխանակման եւ օրենսդրական գործունեության համագործակցության առումով երկու երկրների խորհրդարանների համանման հանձնաժողովների միջեւ կապերի ակտիվացումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաեւ միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր, կարեւորվեց տարբեր խորհրդարանական կառույցներում Հայաստան-Լիտվա փոխգործակցությունը, պատգամավորական բարեկամության խմբերի միջեւ սերտ աշխատանքը:


30.08.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին` ծննդյան տարեդարձի կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ:ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում ասվում է.«Մեծարգո պարոն ՍահակյանԸնդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Ակնհայտ է Ձեր վճռական դիրքորոշումը Ղարաբաղյան հարցի...

30.08.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Լիտվայի խորհրդարանի՝ Արցախի հետ բարեկամության խմբի պատվիրակությանը
Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Լիտվայի Հանրապետության խորհրդարանի՝ Արցախի հետ բարեկամության խմբի պատվիրակությանը, որը գլխավորում էր խմբի ղեկավար Դալիա Կուոդիտեն: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախ...

30.08.2014
Լիտվայի Սեյմասի՝ Արցախի հետ բարեկամության խմբի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Օգոստոսի 30-ին Երեւանում գտնվող Լիտվայի խորհրդարանի՝ Արցախի հետ բարեկամության խմբի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Լիտվացի խորհրդարանականները ծաղիկներ դրեցին 1915 թվ. Հայոց ցեղասպանության հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկուկես միլիոն անմ...