Տպել
27.08.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպեց ՉԺՀ դեսպանի հետ
1 / 1

Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունի հետ:

Հանդիպման ընթացքում Տիկին Նաղդալյանը ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում հուլիս-օգոստոսյան լարված իրավիճակը, կարեւորեց կայունությունը եւ անվտանգությունը տարածաշրջանում՝ եւս մեկ անգամ ընդգծելով կոնֆլիկտի ռազմական լուծման անընդունելիության եւ ոչ հեռանկարայնության մասին: Դեսպան Թիան Չանչունը նույնպես բարձր գնահատեց խաղաղ բանակցային ճանապարհով կոնֆլիկտի լուծման ՀՀ-ի ջանքերը, Հայաստանի քաղաքական ղեկավարության դիրքորոշումը ուժի կիրառման սպառնալիքի անընդունելիության շուրջ: Դեսպան Թիան Չանչունի կարծիքով՝ միայն քաղաքական երկխոսության միջոցով կարող է լուծվել կայունության հաստատման հարցը տարածաշրջանում:

Թիան Չանչունը ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտվելու կապակցությամբ շնորհակալություն հայտնեց տիկին Նաղդալյանին՝ կարեւորելով նրա դերակատարությունը հայ-չինական հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում: