National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
26〈=rus〈=eng.08.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
26.08.2014
Հայաստան-Կանադա բարեկամական խմբի անդամները հանդիպեցին կանադացի խորհրդարանականների հետ
1 / 4

Օգոստոսի 26-ին Կանադայի խորհրդարանական պատվիրակությունը Ազգային ժողովում հանդիպեց ՀՀ ԱԺ Հայաստան-Կանադա բարեկամական խմբի անդամների հետ:

Ողջունելով հյուրերին՝ խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը նշեց, որ հայ-կանադական հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն եւ բնորոշվում են որպես ջերմ-բարեկամական ու գործընկերային: Հյուրերի խնդրանքով Հովհաննես Սահակյանն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրություններին եւ Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: Նա ընդգծեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան նախապայմաններ է առաջադրում, որոնք Հայաստանի համար անընդունելի են: Անդրադարձ կատարելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին՝ խմբի ղեկավարը կարեւորեց Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, ինչը հնարավորություն կտա բացառել նոր ցեղասպանությունների իրականացումը: Բարեկամական խմբի անդամները նշեցին, որ 2009 թ. հայ-թուրքական արձանագրությունները սառեցվել են Թուրքիայի ղեկավարության կողմից: Խմբի անդամները, անդրադառնալով Հայաստանի շրջափակմանը, կարծիք հայտնեցին, որ 21-րդ դարում փակ սահմաններ չպետք է լինեն: Հովհաննես Սահակյանն անդրադարձավ վերջին շրջանում ԼՂ ու Ադրբեջանի միջեւ շփման գծի եւ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով զինադադարի ռեժիմի բազմակի խախտումներին եւ ադրբեջանական զինուժի կողմից սադրիչ-դիվերսիոն գործողությունների աճին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացին, Հայաստան-ԵՄ հետագա համագործակցության զարգացման անհրաժեշտությանը, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական խնդիրներին:


Նույն օրը Կանադայի խորհրդարանականների պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Կանադացի խորհրդարանականները ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերը եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, դիտեցին ցուցանմուշները:


26.08.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Կանադայի Համադաշնության խորհրդարանական պատվիրակությանը
Օգոստոսի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Կանադայի Համադաշնության խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում էին պատգամավորներ Բրեդ Բաթը, Լեոն Բենուան, Ռաս Հյուբերտը եւ «Մեկ ազատ աշխարհ» ՀԿ-ի նախագահ Մաջիդ էլ Շաֆին, ՀԿ անդամներ Սամուել Պլետտը եւ Հանի Պողոսյանը: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Ս...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS