National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
26.08.2014
Հայաստան-Կանադա բարեկամական խմբի անդամները հանդիպեցին կանադացի խորհրդարանականների հետ
1 / 4

Օգոստոսի 26-ին Կանադայի խորհրդարանական պատվիրակությունը Ազգային ժողովում հանդիպեց ՀՀ ԱԺ Հայաստան-Կանադա բարեկամական խմբի անդամների հետ:

Ողջունելով հյուրերին՝ խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը նշեց, որ հայ-կանադական հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն եւ բնորոշվում են որպես ջերմ-բարեկամական ու գործընկերային: Հյուրերի խնդրանքով Հովհաննես Սահակյանն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրություններին եւ Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: Նա ընդգծեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան նախապայմաններ է առաջադրում, որոնք Հայաստանի համար անընդունելի են: Անդրադարձ կատարելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին՝ խմբի ղեկավարը կարեւորեց Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, ինչը հնարավորություն կտա բացառել նոր ցեղասպանությունների իրականացումը: Բարեկամական խմբի անդամները նշեցին, որ 2009 թ. հայ-թուրքական արձանագրությունները սառեցվել են Թուրքիայի ղեկավարության կողմից: Խմբի անդամները, անդրադառնալով Հայաստանի շրջափակմանը, կարծիք հայտնեցին, որ 21-րդ դարում փակ սահմաններ չպետք է լինեն: Հովհաննես Սահակյանն անդրադարձավ վերջին շրջանում ԼՂ ու Ադրբեջանի միջեւ շփման գծի եւ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով զինադադարի ռեժիմի բազմակի խախտումներին եւ ադրբեջանական զինուժի կողմից սադրիչ-դիվերսիոն գործողությունների աճին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացին, Հայաստան-ԵՄ հետագա համագործակցության զարգացման անհրաժեշտությանը, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական խնդիրներին:


Նույն օրը Կանադայի խորհրդարանականների պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Կանադացի խորհրդարանականները ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերը եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, դիտեցին ցուցանմուշները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS