Տպել
04.08.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահները եւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ

Օգոստոսի 4-ին ՀՀ ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, ՀՅԴ, «Ժառանգություն»  խմբակցությունների ներկայացուցիչները`  Վահրամ Բաղդասարյանը, Ստեփան Մարգարյանը, Լեւոն Զուրաբյանը, Հեղինե Բիշարյանը, Արմեն Ռուստամյանը, Ռուբիկ Հակոբյանը, հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրեց խորհրդարանականներին Ադրբեջանի կողմից կատարվող դիվերսիոն գործողությունների մասին եւ վստահեցրեց, որ իրավիճակը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից:

ՀՀ ԱԺ փոխնախագահները եւ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, անթույլատրելի համարելով Ադրբեջանի մոտեցումը, արտահայտեցին իրենց միասնական դիրքորոշումը, ինչպես նաեւ կարեւորեցին հասարակության եւ քաղաքական բոլոր ուժերի կողմից հայոց բանակին նեցուկ լինելու անհրաժեշտությունը: