Տպել
29.08.2014
Օգոստոսի 15-ից սկսվել է լրագրողների հավատարմագրումը Ազգային ժողովում

Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանի աշխատանքները լուսաբանող լրագրողների հավատարմագրումը սկսվել է 2014 թվականի օգոստոսի 15-ից:

Հավատարմագրման դիմումները ներկայացնելու վերջնական ժամկետը սեպտեմբերի 5-ն է:

Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգին համապատասխան լրագրողին հավատարմագրելու նպատակով լրատվական գործունեություն իրականացնողը գրավոր դիմում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետին՝ ներկայացնելով լրատվական գործունեություն իրականացնողի լրիվ անվանումը, իրավական կարգավիճակը, գտնվելու վայրը, հավատարմագրման ներկայացվող լրագրողի ազգանունը, անունը, երկու լուսանկար (3x4 չափսի), լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի էլեկտրոնային փոստի հաuցեն, հեռախոuահամարներն ու հեռապատճենների համարները (եթե այդպիuիք առկա են):

Oտարերկրյա պետության oրենuդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչը հավատարմագրման համար նախատեuված դիմումին կից պետք է ներկայացնի նաեւ Հայաuտանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման` ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի պատճենը:


20.08.2014
ԱԺ նախագահը հանդիպեց «Բազե-2014» հավաքի մասնակիցների հետ
Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Ծաղկաձորում հանդիպեց «Բազե-2014» համահայկական երիտասարդական ամենամյա հավաքի մասնակիցների հետ: Նշենք, որ «Բազե» հավաքը մեկնարկել է օգոստոսի 18-ին: Այն կազմակերպվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից: Հավաքի մասնակիցները շուրջ 500 երիտասարդներ են...