Տպել
17.07.2014
Հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
1 / 5

Հուլիսի 17-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց հասարակական կազմակերպությունների մոտ 30 ներկայացուցիչների հետ:

Երիտասարդներին հետաքրքրում էր Եվրասիական տնտեսական միության եւ Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունների ներկա փուլը: Տիկին Զոհրաբյանը մանրամասն ներկայացրեց Եվրասիական միության ու ԵՄ-ի հետ կապված գործընթացները, իրավիճակը եւ առաջնահերթությունները: Երիտասարդների խնդրանքով հանձնաժողովի նախագահը ներկայացրեց ոչ իշխանական քառյակի գործունեությունը, առաջիկա քայլերն ու ծրագրերը:

Հանդիպման ընթացքում քնարկվեցին նաեւ միջազգային կառույցներում խորհրդարանական աշխատանքի ակտիվացմանը վերաբերող հարցեր, արտագաղթին, հատկապես երիտասարդության շրջանում մեծ տոկոս կազմող գործազրկությանն առնչվող խնդիրներ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նման հանդիպումները դարձնել շարունակական:


17.07.2014
Նիդեռլանդների խորհրդարանական պատվիրակության հանդիպումները Ազգային ժողովում
Հուլիսի 17-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ հանձնաժողովի անդամ Մհեր Շահգելդյանը հանդիպեցին Նիդեռլանդների Թագավորության խորհրդարանի պատվիրակությանը՝ Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, «Ազատություն եւ ժողովրդավարություն» ժողովրդական կուսակցության ԵՄ...