Տպել
14.07.2014
Հայաստանի տարբեր բուհերում ուսանող ազատամարտիկների երեխաներ եղել են Արցախում

Հայոց ազգային բանակի կազմավորման եւ Շուշիի ազատագրման 22-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հովանավորությամբ հուլիսի 11-14-ը Հայաստանի տարբեր բուհերում ուսանող ազատամարտիկների երեխաներ եղել են Արցախում: Երիտասարդները այցելել են Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի եւ Քարվաճառի զորամասեր, ծանոթացել զորամասերի առօրյային, ինչպես նաեւ յուրաքանչյուր զորամասի գերազանց ծառայող ժամկետային զինծառայողներին պարգեւատրել հուշանվերներով:

Ուսանողները հանդիպել եւ հուշանվերներ են հանձնել հունվարի 19-ի գիշերը ադրբեջանական դիվերսիան հետ մղած զինծառայողներին:

Նշենք, որ ծրագրի նպատակն է բանակ-հասարակություն կապի ամրապնդումը, երիտասարդության շրջանում ռազմահայրենասիրական ոգու բարձրացումը, բանակի նկատմամբ հասարակության ուշադրության մեծացումը, ինչպես նաեւ բանակում գերազանց ծառայող զինվորների խրախուսումը:


14.07.2014
Բուլղարացի պատգամավորների հանդիպումները խորհրդարանում
Հուլիսի 14-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, հանձնաժողովի անդամներ Թեւան Պողոսյանը եւ Շիրակ Թորոսյանը հանդիպեցին Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Աթանաս Զաֆիրովի եւ խմբի անդամ Դիմիտար Լազարովի հետ: Խոսելով երկու ժողովուրդների բարեկամության մ...