National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.7.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
05.07.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
1 / 1

Հուլիսի 6-ին Ռուսաստանի Դաշնության  Դաշնային ժողովի   Պետական  Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հրավերով պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը,   ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, պատգամավորներ Աշոտ Աղաբաբյանը, Աբրահամ Մանուկյանը, Միքայել Մանուկյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Մոսկվայում հանդիպումներ կունենա Ռուսաստանի Դաշնության  Դաշնային ժողովի   Պետական  Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի,  Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի  հետ:   Նախատեսված է նաեւ հանդիպում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմի, ՌԴ-ում հավատարմագրված  ՀՀ պետական կառույցների, հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հուլիսի 7-ի երեկոյան ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան:
 


05.07.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ  մեր պետական կարեւորագույն տոներից մեկի` Սահմանադրության օրվա առթիվ:  Սահմանադրությունը որպես մայր օրենք իրապես համարվում է պետության ընթացքն ուղղորդող, քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ապահովող եւ երաշխավորող վճռորոշ փաստաթուղթ: Ժամանակի պահ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am