Տպել
05.07.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
1 / 1

«Սիրելի հայրենակիցներ,

շնորհավորում եմ  մեր պետական կարեւորագույն տոներից մեկի` Սահմանադրության օրվա առթիվ:

  Սահմանադրությունը որպես մայր օրենք իրապես համարվում է պետության ընթացքն ուղղորդող, քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ապահովող եւ երաշխավորող վճռորոշ փաստաթուղթ: Ժամանակի պահանջով սահմանադրական բարեփոխումները կենսական անհրաժեշտություն են դառնում պետական ու հասարակական-քաղաքական կյանքի առաջընթացի համար: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումից եւ դրանում կատարված փոփոխություններից հետո  միջպետական ու հասարակական հարաբերություններում, քաղաքականության ասպարեզում, տնտեսության ոլորտում, մարդկանց գիտակցության մեջ զգալի տեղաշարժեր են կատարվել: Եւ ներկայումս ՀՀ Նախագահի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները նպատակ ունեն մեր երկրի զարգացման ընթացքն ավելի համահունչ դարձնել ժամանակին:

Այն, որ առաջարկվող բարեփոխումների շուրջ քաղաքական տարբեր քննարկումներ, բանավեճեր ու տեսակետների բախումներ են տեղի ունենում, լավագույնս է վկայում Սահմանադրությամբ  նախատեսված` մարդու իրավունքների ու ազատությունների անկաշկանդ ու անխոչընդոտ իրացման մասին, փաստելով, որ ժողովրդավարությունը մեզանում բավականին հասունացել է, որ հասարակությունը քաղաքական ու քաղաքացիական զարգացման մեծ դպրոց է անցնում:

  Սիրելի հայրենակիցներ,

իրավունքների, պարտականությունների ու ազատությունների օբյեկտիվ ըմբռնումը, սեփական գործողությունների նկատմամբ քաղաքացու, պետության ու հասարակության պատասխանատու եւ գիտակցված վերաբերմունքը Հայաստանի առաջընթացի կարեւոր  գրավական են: Համոզված եմ, որ, հավատարիմ մնալով մեր ժողովրդի շահերին համապատասխանող իրական ժողովրդավարության սկզբունքներին, միասին մեր երկիրը կդարձնենք ավելի ուժեղ,  մրցունակ ու բարեկեցիկ:

  Մաղթում եմ ձեզ խաղաղություն, երջանկություն, լավատեսություն եւ հաջողություն հանուն յուրաքանչյուրիս ընտանիքի, հանուն հարազատ երկրի բարօրության եւ զարգացման»:



05.07.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Հուլիսի 6-ին Ռուսաստանի Դաշնության  Դաշնային ժողովի   Պետական  Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հրավերով պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժող...