Տպել
03.07.2014
ՀՀ Ազգային ժողովը եւ ԱՄՆ ՄԶԳ ՀՀ ԱԺ աջակցման ծրագիրը ավարտեցին երիտասարդ փորձագետների առաջին եւ համատեղ ծրագիրը

ԱՄՆ ՄԶԳ ՀՀ ԱԺ աջակցման ծրագրի եւ ՀՀ ԱԺ-ի երիտասարդ փորձագետների ծրագրի նպատակն էր հզորացնել ՀՀ ԱԺ թիրախային հանձնաժողովների մասնագիտական կարողությունները` միեւնույն ժամանակ Հայաստանում երիտասարդ մասնագետներին օրենսդրական գործընթացում մասնակցության հնարավորություն ընձեռելով: Ավելի քան 200 դիմորդից ութ կայացած մասնագետ համատեղ ընտրվել էին այդ ծրագրում մասնակցելու համար: Երիտասարդ փորձագետներն աշխատել են խորհրդարանական հանձնաժողովներին կից՝ իրենց ներդումն ունենալով հետազոտությունների, քաղաքականության վերլուծությունների, հաշվետվությունների պատրաստման եւ կազմակերպչական հարցերում աջակցություն տրամադրելու գործում:

ՀԱԺԱԾ-ի ղեկավար Շոն Մակնելին նշեց, որ ՀԱԺԱԾ-ը կշարունակի աջակցել երիտասարդ փորձագետների ծրագրին՝ հաշվի առնելով առաջին ծրագրի հաջողությունը եւ խրախուսում է հետաքրքրված երիտասարդ մասնագետներին այդ ծրագրին դիմել խորհրդարանի աշնանային նստաշրջանի ընթացքում:


03.07.2014
ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ասուլիսը
Հուլիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Արփինե Հովհաննիսյանը եւ Նաիրա Կարապետյանը մանրամասներ ներկայացրին հունիսի 23-27-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ նստաշր...

03.07.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց աստղաֆիզիկոսներին
Հուլիսի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Ռելատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոն ցանցի տնօրեն Ռեմո Ռուֆինիին, Նեապոլի աստղադիտարանի տնօրեն Մասիմո Դելլա Վալլեին եւ ՌԱՄԿ ցանցի հայկական մասնաճյուղի ղեկավար Նարեկ Սահակյանին, ովքեր մասնակցում են հունիսի 30-ից հուլիսի 4-ը Երեւանում ըն...