National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
03.07.2014
ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ասուլիսը
1 / 3

Հուլիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Արփինե Հովհաննիսյանը եւ Նաիրա Կարապետյանը մանրամասներ ներկայացրին հունիսի 23-27-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ:

Պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ ԵԽԽՎ հերթական նստաշրջանի աշխատանքը եղել է ծանրաբեռնված եւ լարված, քանի որ այն ընթացել է Ադրբեջանի նախագահությամբ: Բացի այդ հանգամանքից, ԵԽԽՎ ամառային այս նստաշրջանի ընթացքում Ստրասբուրգ են այցելել Ադրբեջանի նախագահը եւ ԱԳ նախարարը: Հայկական պատվիրակությունը, ինչպես նաեւ Ստրասբուրգում Հայաստանի ներկայացուցչությունը, ՀՀ արտգործնախարարությունը, ինչպես նշեց Հերմինե Նաղդալյանը, աշխատել են համախմբված եւ ակտիվ: Պատվիրակության անդամներն աշխատել են ոչ միայն ԵԽԽՎ հանձնաժողովներում եւ քաղաքական խմբերում, ունեցել ելույթներ եւ ներկայացրել տարբեր թեմաների վերաբերյալ բանաձեւեր, մասնակցել ազատ քննարկմանը, այլեւ հանդիպումներ են ունեցել հայկական սփյուռքի կազմակերպությունների եւ կառույցների ներկայացուցիչների հետ, ԵԽԽՎ պատվիրակների հետ: Պատվիրակության ղեկավարի կարծիքով, քանի որ առաջիկա վեց ամիսներին եւս ԵԽԽՎ-ում նախագահելու է Ադրբեջանը, հայկական պատվիրակությանն սպասվում է ծավալուն եւ լարված աշխատանք՝ լի ադրբեջանական ակտիվությամբ եւ գրոհով: Լրագրողներին հետաքրքրող հիմնական թեման հայկական պատվիրակության կողմից Ադրբեջանի նախագահին հարց չուղղելու մասին էր, որին ի պատասխան պատվիրակության անդամներն ասացին, որ հարցով չդիմելու վերաբերյալ որոշումը պատվիրակությունն ընդունել է միաձայն, քանի որ ճիշտ չի համարել տալու 30 վայրկյանանոց մի հարց, որն Ադրբեջանի նախագահին հնարավորություն կտար իրականացնելու հակահայկական շոու եւ քննարկումը տեղափոխելու հայ-ադրբեջանական հակամարտության հարթություն՝ հայկական պատվիրակությանը հնարավորություն չտալով նույնիսկ ռեպլիկ հնչեցնելու, քանի որ այդպես է սահմանված ԵԽԽՎ կանոնակարգով: Բացի այդ, հարց տալու համար հերթագրված 50 պատվիրակներից ոմանք նույնպես հարցեր կհնչեցնեին այդ շրջանակում:


19.04.2024
Մենք պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությունների եւ ռիսկերի միջեւ. Արուսյակ Ջուլհակյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ,  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ  Արուսյակ Ջուլհակյանը ելույթ   է ունեցել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում: «Հարգելի գործընկերներ, Արհեստական բանականությունն արագորեն փոխակերպել է մեր կյանքի տարբեր ասպեկտները՝...

19.04.2024
Խորհրդարան է այցելել Լիտվայի պետական հիմնարկների արհմիությունների ներկայացուցիչների պատվիրակությունը
Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են: Ողջունելի են վերջին շրջանում ակտիվացած երկկողմ փոխայցերը, որոնք նոր եռանդ են հաղորդում Հայաստան-Լիտվա հարաբերություններին: Այս մասին ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am