Տպել
03.07.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց աստղաֆիզիկոսներին
1 / 1

Հուլիսի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Ռելատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոն ցանցի տնօրեն Ռեմո Ռուֆինիին, Նեապոլի աստղադիտարանի տնօրեն Մասիմո Դելլա Վալլեին եւ ՌԱՄԿ ցանցի հայկական մասնաճյուղի ղեկավար Նարեկ Սահակյանին, ովքեր մասնակցում են հունիսի 30-ից հուլիսի 4-ը Երեւանում ընթացող ռելատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոն-ցանցի առաջին միջազգային գիտաժողովին:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը կարեւորեց գիտության դերը մեր երկրի զարգացման գործում՝ պատվաբեր համարելով Հայաստանի անդամակցությունը ՌԱՄԿ ցանցին Իտալիայի, Բրազիլիայի եւ Վատիկանի հետ համատեղ: Կարեւորելով գիտաժողովի անցկացումը Երեւանում՝ Գալուստ Սահակյանը նշեց, որ Հայաստանում աստղագիտության ոլորտում հետազոտությունների եւ ուսումնասիրությունների կազմակերպումը հիմնված է գիտական խորը ավանդույթների եւ ներուժի վրա ու այս գործում մեծ է Վիկտոր Համբարձումյանի եւ նրա դպրոցի դերը: Նա բարձր գնահատեց Հայաստանում հիմնադրված ՌԱՄԿ ցանցի տարածաշրջանային կենտրոնի դերը, որը մեծ նշանակություն կարող է ունենալ հայ գիտնականների ներուժն օգտագործելու, հետազոտություններին աջակցելու, ուսումնական ծրագրեր իրականացնելու գործում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ՌԱՄԿ ցանցի տնօրեն Ռեմո Ռուֆինին բարձր գնահատեց Հայաստանի անդամակցությունը ՌԱՄԿ ցանցին եւ կարեւորեց նման գիտաժողովների անցկացումը, որոնց ընթացքում բազմաթիվ հայտագործություններ են գրանցվում եւ նշեց, որ Երեւանում ընթացող գիտաժողովի ժամանակ արդեն իսկ մի քանի մեծ գիտական հայտնագործություններ են եղել:

Նեապոլի աստղադիտարանի տնօրեն, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Մասիմո Դելլա Վալլեն, բարձր գնահատելով Հայաստանի հետ համագործակցությունը, նշեց, որ Հայաստանում է պաշտպանել իր գիտական թեզը, որի ղեկավարն է եղել Վիկտոր Համբարձումյանը:


03.07.2014
ՀՀ Ազգային ժողովը եւ ԱՄՆ ՄԶԳ ՀՀ ԱԺ աջակցման ծրագիրը ավարտեցին երիտասարդ փորձագետների առաջին եւ համատեղ ծրագիրը
ԱՄՆ ՄԶԳ ՀՀ ԱԺ աջակցման ծրագրի եւ ՀՀ ԱԺ-ի երիտասարդ փորձագետների ծրագրի նպատակն էր հզորացնել ՀՀ ԱԺ թիրախային հանձնաժողովների մասնագիտական կարողությունները` միեւնույն ժամանակ Հայաստանում երիտասարդ մասնագետներին օրենսդրական գործընթացում մասնակցության հնարավորություն ընձեռելով: Ավելի քան 200 դիմորդից ու...

03.07.2014
ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ասուլիսը
Հուլիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Արփինե Հովհաննիսյանը եւ Նաիրա Կարապետյանը մանրամասներ ներկայացրին հունիսի 23-27-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ նստաշր...