Տպել
02.07.2014
Հանդիպում ԱԺ փոխնախագահի հետ
1 / 3

Հուլիսի 2-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց քաղաքային եւ գյուղական համայնքների ՏԻՄ-ում ընտրված երիտասարդ կանանց հետ: Հանդիպումը կազմակերպել էր Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող՝ «Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգում կանանց արդյունավետ մասնակցության կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում:

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը նշեց, որ հանդիպմանը մասնակցում են հանրապետության քաղաքային եւ գյուղական ավագանիների ամենաերիտասարդ անդամները: Նա ներկայացրեց նաեւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչներին՝ Քլեր Մեդինային եւ Ալլա Բակունցին:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ողջունելով ծրագրի մասնակիցներին, կարեւորեց նրանց մասնակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից կազմակերպված դասընթացներին: Նա նշեց, որ համայնքային կյանքի կազմակերպումը առաջնային նշանակություն ունի, եւ համայնքի զարգացման հարցում շատ կարեւոր է տեղական ինքնակառավարման մարմնի գործունեությունը:

Տիկին Նաղդալյանը կարեւորեց կիրթ, քաղաքականապես հասուն, հայրենասեր, ակտիվ կանանց դերը պետության հասարակական եւ քաղաքական կյանքում:ԱԺ փոխնախագահը մասնակիցներին մաղթեց հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ եւ անձնական կյանքում՝ կարեւորելով հայ կնոջ, հայ մոր անժխտելի դերը մեր իրականության մեջ:

Հանդիպման ավարտին Հերմինե Նաղդալյանը պատասխանեց ներկաների հարցերին եւ լսեց գյուղական համայնքներում բնակվող կանանց մտահոգող խնդիրները:


02.07.2014
Մամուլի ասուլիս Ազգային ժողովում
Հուլիսի 2-ին տեղի ունեցավ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչների մամուլի ասուլիսը, որի ընթացքում նրանք անդրադարձան օգոստոսի մեկից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշմանը: ԱԺ ԲՀԿ խմբակցության ա...

02.07.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային
Հուլիսի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտային: Բարձր գնահատելով հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունները` ԱԺ նախագահը կարեւոր համարեց միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը եւ խորացումը, երկկողմ շփումները: Գալու...