Տպել
02.07.2014
Մամուլի ասուլիս Ազգային ժողովում
1 / 3

Հուլիսի 2-ին տեղի ունեցավ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչների մամուլի ասուլիսը, որի ընթացքում նրանք անդրադարձան օգոստոսի մեկից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշմանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն ասաց, որ ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչները երեկ մասնակցել են ՀԾԿՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ հանձնաժողովի նիստին եւ ներկայացրել են փաստարկներ առ այն, որ կան ռեզերվներ, որոնց օգտագործումը հնարավորություն կտա խուսափել թանկացումից: Բանախոսի գնահատմամբ՝ պետք է ֆինանսական առողջացման ծրագիր իրականացվի ՀԷՑ-ի եւ արտադրող կայանների համար: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ քառյակը ցանկացած որոշման հետ կապված՝ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման, գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների թանկացման հարցերում երբեք չի գնացել կատեգորիկ մերժման: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ ասաց, որ հանձնաժողովի նիստում քառյակի փաստարկները եւ քաղաքական էին, եւ ֆինանսական: Նա ընդգծեց, որ քառյակը տեր է իր հայտարարությանը, հետեւողական է լինելու: «Համագործակցելու ենք հասարական-քաղաքական նախաձեռնությունների հետ եւ քառյակի համատեղ որոշումների արդյունքում կունենանք որոշումներ, որոնք կներկայացնենք»,-ասաց նա: Արամ Մանուկյանը հավելեց, որ այս հարցը մնում է քառյակի օրակարգում եւ իրենց պահանջների մեջ է: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի գնահատմամբ՝ ՀԾԿՀ-ն չի կատարում օրենքով վերապահված իր գործառույթները: Նրա խոսքով՝ տնտեսության շարժիչ ուժը պետք է դառնար էներգետիկ համակարգը, մեր երկիրը էներգիա արտահանող երկիր է, իսկ հիմա սա էլ է հարվածի տակ:

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի ներկայացուցիչները պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին:


02.07.2014
Հանդիպում ԱԺ փոխնախագահի հետ
Հուլիսի 2-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց քաղաքային եւ գյուղական համայնքների ՏԻՄ-ում ընտրված երիտասարդ կանանց հետ: Հանդիպումը կազմակերպել էր Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող՝ «Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգում կանանց ...

02.07.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային
Հուլիսի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտային: Բարձր գնահատելով հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունները` ԱԺ նախագահը կարեւոր համարեց միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը եւ խորացումը, երկկողմ շփումները: Գալու...