Տպել
01.07.2014
Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

Հուլիսի 1-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտի հետ:

Կողմերը քննարկեցին անհայտ կորածների, գերիների եւ ռազմագերիների խնդիրները: Սարա Էպրեխտը ներկայացրեց ոլորտում իրավիճակը եւ կարեւորեց այս ուղղությամբ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ու հանձնաժողովի նախագահի աշխատանքը միջազգային հարթակներում: Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց իր կատարած աշխատանքը թե ԵԽԽՎ-ում, թե «Եվրանեսթ» ԽՎ-ում անհայտ կորածների, գերիների եւ ռազմագերիների խնդիրները բարձրաձայնելու ուղղությամբ: Կողմերը պայմանավորվեցին պարբերաբար հանդիպել՝ տեղեկատվություն փոխանակելու եւ հետագա համագործակցությանը վերաբերող հարցերը ճշգրտելու համար: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այս աշխատանքում կարեւոր է պահպանել «մի վնասիր» սկզբունքը՝ ընդգծելով, որ սա նուրբ խնդիր է, որին պետք է մոտենալ զգուշորեն եւ առաջ գնալ փոքր քայլերի հաջողությամբ:


01.07.2014
ՀՀ ԱԺ նախագահը ներկա գտնվեց ՀՀ դատախազության 96-ամյակի եւ դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը
Հուլիսի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկա գտնվեց ՀՀ դատախազության 96-ամյակի եւ դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար եւ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ՀՀ ԱԺ Պատվո մեդալով պա...