Տպել
30.06.2014
Հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում
1 / 1

Հունիսի 30-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչի հետ:

Դեսպանին հետաքրքրում էր Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման օրակարգը, թե ինչ խնդիրներ է տեսնում հայկական կողմը, որոնք կարող են հիմք հանդիսանալ Հայաստան-ԵՄ երկխոսությունը շարունակելու համար: Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը՝ խոսելով Եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացի եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների շուրջ: Հանձնաժողովի նախագահը հույս հայտնեց, որ թե ԵՄ-ն, թե Հայաստանում եվրոպական օրակարգով հետաքրքրված քաղաքական ուժերը կանեն հնարավորը՝ Հայաստան-ԵՄ օրակարգը դինամիկ զագացնելու եւ շարունակելու համար: Դեսպան Քեթրին Լիչը ողջունեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամակցումը Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների մեծ ընտանիքին՝ հույս հայտնելով, որ ինչքան մեծ թվով հայաստանյան կուսակցություններ ինտեգրվեն եվրոպական մեծ ընտանիքներին, դրանից մեծապես կշահի Հայաստան-Եվրամիություն օրակարգը:

Կողմերը քննարկեցին նաեւ ԱԺ ոչ իշխանական քառյակի գործունեությանը եւ հետագա քայլերին վերաբերող հարցեր, անդրադարձան ընտրական օրենսգրքի եւ մի շարք օրենքներում կատարված փոփոխություններին, ինչպես նաեւ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին:


30.06.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ
«Մեծարգո պարոն Նախագահ, ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Որպես երկրի ղեկավար եւ փորձառու քաղաքական-պետական գործիչ, ցուցաբերելով հաստատակամություն, ճկունություն եւ սկզբունքայնություն ներքին ու արտաքին քաղաքականության մեջ, առաջնային համարելով երկրի ու ժողո...