Տպել
25.06.2014
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Հունիսի 25-ին Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվեցին հանձնաժողովի եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության` ՀՀ ԱԺ-ին աջակցման ծրագրի համագործակցությանը վերաբերող հարցեր:

Գագիկ Մինասյանը նշեց, որ հանձնաժողովը, հետաքրքրված լինելով օրենքների կիրարկման նկատմամբ խորհրդարանի վերահսկողական դերի բարձրացմանն ուղղված բարեփոխումներով, ուսումնասիրում է ոլորտում միջազգային լավագույն փորձը: Այդ նպատակով պարոն Մինասյանը նամակով դիմել է Նիդեռլանդների խորհրդարանի հանրային ծախսերի հանձնաժողովի նախագահ Մարք Հարբերսին՝ տեղեկանալու, թե արդյոք Նիդերլանդների խորհրդարանը կիրառում է ընդունված օրենքների կիրարկման նկատմամբ ուսումնասիրություն, որ մարմիններն են այդ ուսումնասիրությունները իրականացնում եւ այլն:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ հանձնաժողովը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության` ՀՀ ԱԺ-ին աջակցման ծրագրի օժանդակությամբ առաջիկայում նախատեսում է կազմակերպել վիդեոկոնֆերանս՝ ծանոթանալու Նիդեռլանդների խորհրդարանի փորձին: