Տպել
24.06.2014
Հանդիպում տնտեսագետ-գիտնականների հետ
1 / 5

Հունիսի 24-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում տնտեսագետ- գիտնականների հետ, ովքեր դիմել էին հանձնաժողովին՝ քննարկելու տնտեսագիտական մասնագիտությունների դասակարգմանը վերաբերող առաջիկա փոփոխությունները: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, տնտեսագիտական բուհերի ղեկավարներ, դասախոսներ: Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը որոշման նոր նախագիծ է պատրաստել՝ բարձրագույն կրթության մասնագիտությունների նոր ցանկը հաստատելու համար: ՀՀ ԿԳՆ 2 տարի առաջ դիմել է բուհերին՝ բուհական մասնագիտությունների ցանկի հստակեցման նպատակով: Ի թիվս այլ բուհերի՝ տնտեսագիտական համալսարանը նույնպես անցկացրել է քննարկումներ, որոնց արդյունքում ձեւավորվել է մասնագիտական հստակ տեսակետ:

Տնտեսագետ-գիտնականները ներկայացրին իրենց հավաքական տեսակետը՝ կարծիք հայտնելով, որ տնտեսագիտական մասնագիտությունների ցանկը կազմելիս պիտի առաջնորդվել աշխատաշուկայի պահանջով եւ չսահմանափակել ցանկը:

ՀՀ ԿԳ նախարարության տեսակետը ներկայացրեց նախարար Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ Հայաստանը ձգտում է եվրոպական կրթական տարածքին համադրվող բուհական մասնագիտությունների ցանկ ստեղծել: Ըստ նախարարի՝ Հայաստանում տնտեսագիտության ոլորտում առկա 18 մասնագիտությունների փոխարեն այժմ առաջարկվում է 6-ը: Նրա խոսքով՝ կրթությունն ամբողջ աշխարհում զարգանում է, փոխվում են միջազգային կրթության չափորոշիչները եւ բուհական մասնագիտությունների ցանկերը կազմվում են՝ ելնելով ժամանակի պահանջից:

Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳ նախարարը պատասխանեց ԱԺ պատգամավորների եւ տնտեսագետների հարցերին:


24.06.2014
ԱԺ փոխնախագահը այցելեց Արցախյան պատերազմի հերոս Դուշման Վարդանի տուն-թանգարան
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 24-ին այցելեց Արցախյան պատերազմի հերոս Վարդան Ստեփանյանի (Դուշման) տուն-թանգարան, մտերմիկ զրույց ունեցավ հերոսի մոր՝ տիկին Զարուհու հետ, շրջեց թանգարանում, ծանոթացավ ցուցանմուշներին, հերոսի թողած հարուստ գրադարանին ու շենքային պայմաններին: Զարուհի մայրիկը հպ...