Տպել
21.06.2014
Ազգային ժողովը գումարեց եւս մեկ արտահերթ նստաշրջան
1 / 1

Հունիսի 21-ին ՀՀ կառավարության նախաձեռնած արտահերթ նստաշրջանի ավարտից 15 րոպե հետո տեղի ունեցավ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջան:

ԱԺ պատգամավորները առաջին ընթերցմամբ ընդունեցին  «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրինագիծը, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ՝ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ  «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը,  երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ` «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը, «Սննդամթերքի անվտանգության մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը, «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրինագիծը, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը եւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին»եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը:



21.06.2014
Ավարտվեց ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Հունիսի 21-ին Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, այդ թվում՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը: Քվեարկությամբ խորհր...