National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.6.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
20.06.2014
Մամլո ասուլիս խորհրդարանում
1 / 2

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային Ժողովի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը,  պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը  եւ «Ռազմավարական տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի»  ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը  հունիսի 20-ին հրավիրված   մամլո ասուլիսում մանրամասներ ներկայացրին օրեր առաջ  ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի  Բաքվում կայացած «Հարավային Կովկաս. մարտահրավերներ եւ հնարավորություններ»  թեմայով   Rose-Roth  86-րդ սեմինարի աշխատանքներին  մասնակցության վերաբերյալ:

Կորյուն Նահապետյանի տեղեկացմամբ,  «Ռազմավարական տարածաշրջանային հետազոտությունների  կենտրոնի» ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը հրավիրվել էր որպես  բանախոս «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը» թեմայով: Նշելով սեմինարին մասնակցության դրդապատճառները, Կորյուն Նահապետյանը նկատեց, որ հայկական պատվիրակության  մասնակցությունը չափազանց կարեւոր էր, քանի որ եթե չկայացվեր մասնակցության վերաբերյալ  որոշում, ապա ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին վակուում կստեղծվեր, եւ ադրբեջանցիները, օգտվելով այդ հնարավորությունից՝ թյուր պատկերացում կստեղծեին տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ՝ չհանդիպելով ոչ մի հակազդեցության:

Սեմինարն ընթացել է խիստ լարված մթնոլորտում. ադրբեջանցի պատվիրակներն  անընդհատ տարածել են  հայատյացություն, հակահայկական քարոզչություն եւ ապատեղեկատվություն, որին հայկական պատվիրակությունը հակազդել է՝  ներկայացնելով իրականությունը թե ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, թե քննարկվող այլ հարցերի վերաբերյալ:  Սեմինարին   ներկա ՆԱՏՕ-ի  Խորհրդարանական  վեհաժողովի մյուս պատվիրակաները հիմնականում եղել են դիտորդի կարգավիճակում. բանավեճն  ընթացել է Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակների միջեւ:      Սեմինարի ընթացքում, ինչպես տեղեկացրեց հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ Ադրբեջանի արտաքին ու անվտանգության գերակայություններն ու եվրոատլանտյան ինտեգրումը, հայ-ադրբեջանական հակամարտությունը, ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացը, Ադրբեջանում կառավարման համակարգի  եւ անվտանգության ոլորտի բարեփոխումները, Ղրիմի ճգնաժամը,  Վրաստանի եվրոատլանտյան ուղին, Հարավային Կովկասում էներգետիկ անվտանգությունը, Իրանն ու տարածաշրջանային անվտանգությունը, Աֆղանստանը 2014 թվականից հետո:  Պատվիրակության անդամները  տեղեկացրին, որ  ակտիվորեն մասնակցել են բոլոր հարցերի քննարկմանը՝  լիարժեք  ներկայացնելով դիրքորոշումներն ու տեսակետները:

Ասուլիսի ընթացքում պատվիրակության անդամներն անդրադարձան նաեւ  ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված ապատեղեկատվությանը՝ կոչ անելով հայկական լրատվամիջոցներին զերծ մնալ դրանք տարածելուց: Պատվիրակության անդամները պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին:
 


20.06.2014
Շարունակվեցին «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ կից օրինագծերում փոփոխություններ նախատեսող փաթեթի քննարկումները
Հունիսի 20-ին ԱԺ պատգամավորները նախորդ օրվա նիստում քննարկված օրինագծերն ընդունելուց հետո շարունակեցին   «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ  մի շարք այլ  օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթի քննարկումը: Քննարկվող հարցի վերաբերյալ մտքերի փոխանակո...

20.06.2014
ՀՀ ԱԺ նախագահը ներկա գտնվեց պատկերագրքի շնորհանդեսին
Հունիսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա գտնվեց Ռուբեն Միրզախանյանի եւ Հրավարդ Հակոբյանի «Սոցիալիստական ռեալիզմը եւ խորհրդահայ կերպարվեստը» խորագրով պատկերագրքի շնորհանդեսին: Միջոցառումը սկսվեց պարգեւատրման արարողությամբ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am