Տպել
20.06.2014
ՀՀ ԱԺ նախագահը ներկա գտնվեց պատկերագրքի շնորհանդեսին
1 / 6

Հունիսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա գտնվեց Ռուբեն Միրզախանյանի եւ Հրավարդ Հակոբյանի «Սոցիալիստական ռեալիզմը եւ խորհրդահայ կերպարվեստը» խորագրով պատկերագրքի շնորհանդեսին:

Միջոցառումը սկսվեց պարգեւատրման արարողությամբ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ գիտության եւ մանկավարժության ոլորտում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ ԱԺ պատվո մեդալով պարգեւատրվեցին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը եւ Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հրավարդ Հակոբյանը:


20.06.2014
Շարունակվեցին «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ կից օրինագծերում փոփոխություններ նախատեսող փաթեթի քննարկումները
Հունիսի 20-ին ԱԺ պատգամավորները նախորդ օրվա նիստում քննարկված օրինագծերն ընդունելուց հետո շարունակեցին   «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ  մի շարք այլ  օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթի քննարկումը: Քննարկվող հարցի վերաբերյալ մտքերի փոխանակո...

20.06.2014
Մամլո ասուլիս խորհրդարանում
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային Ժողովի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը,  պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը  եւ «Ռազմավարական տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի»  ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը  հունիսի 20-ին հրավիրված   մամլո ասուլիսում ...