Տպել
12.06.2014
Հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում
1 / 1

Հունիսի 12-ին ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը եւ հանձնաժողովի անդամները հանդիպեցին բնապահպանական հարցերով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց խնդրանքով:

Բնապահպանները հանձնաժողովի անդամներին տեղեկացրին, որ մի խումբ խնդիրների վերաբերյալ, որոնք են՝ Սեւանա լճի էկոհամակարգի պահպանում եւ ջրառ, ձկնապաշարների, խմելու ջրի որակի եւ քանակի պահպանում, հնացած ոռոգման համակարգի ամբողջական բարեփոխում, պոլիէթիլենային տոպրակների օգտագործման նվազեցում, ՀԷԿ-եր եւ այլն, ունեն մտահոգություններ եւ առաջարկներ, որոնց լուծման եւ իրականացման նպատակով ակնկալում են հանձնաժողովի աջակցությունը:

Հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը տեղեկացրեց, որ ՀԿ-ների բարձրացրած հարցերը գտնվում են հանձնաժողովի ուշադրության կենտրոնում. դրանց լուծման նպատակով իրականացվում են ուսումնասիրություններ եւ քննարկումներ: Հանձնաժողովը պատրաստակամություն հայտնեց շարունակել բնապահպանների հետ արդյունավետ համագործակցությունը եւ անհրաժեշտության դեպքում նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ:


12.06.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցեց Ռուսաստանի օրվան նվիրված ընդունելությանը
Հունիսի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցեց Ռուսաստանի Ազգային տոնի`  Ռուսաստանի օրվան նվիրված պաշտոնական ընդունելությանը: ԱԺ նախագահը շնորհավորեց Ռուսաստանի օրվա կապակցությամբ: «Հարգարժան պարոն դեսպան, շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի` Ռուսաստանի օրվա կապակցու...

12.06.2014
Ավարտվեց ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանը
Հունիսի 12-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ 67 կողմ, 40 դեմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ 2013 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը: Պատգամավորները շարունակեցին քննարկել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ...

12.06.2014
Հարգանքի տուրք` Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
Հունիսի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը, Հերմինե Նաղդալյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ պատգամավորները ՀՀ նախկին վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին նախագահ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մա...