Տպել
04.06.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպումներ է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Վյաչեսլավ Շտիրովի եւ Պետդումայի նախագահի առաջին տեղակալ Իվան Մելնիկովի հետ
1 / 5

Հունիսի 4-6-ը Մոսկվա եւ Նիժնի Նովգորոդ մեկնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը` ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ Միջխորհրդարանական հանձնաժողովի 24-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար:

Հունիսի  4-ին Մոսկվայում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակության անդամները հանդիպում ունեցան ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Վյաչեսլավ Շտիրովի հետ: Պարոն Շտիրովը գոհունակությամբ նշեց, որ  երկու երկրները համագործակցում են բոլոր ուղղություններով եւ կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների հետագա խորացումը: ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ողջունելով գործընկերներին, կարեւոր համարեց   Միջխորհրդարանական հանձնաժողովի դինամիկ եւ արդյունավետ աշխատանքը, բարձր գնահատելով հանձնաժողովի ստեղծման եւ համատեղ աշխատանքի ընթացքում ռուսաստանյան կողմի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի մեծ ավանդը: Հերմինե Նաղդալյանը ներկայացրեց նախորդ եւ առաջիկա նիստերի օրակարգային հարցերի կարեւորությունը, մասնավորապես փոքր եւ միջին բիզնեսում տնտեսական մեխանիզմների բարելավումը: Նա  տեղեկացրեց,  որ հանձնաժողովի շրջանակներում ստեղծված է երկաթուղու գործունեությունը ուսումնասիրող աշխատանքային խումբ եւ այդ կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովում նախատեսվում է անցկացնել Հարավկովկասյան երկաթուղու աշխատանքների ընթացքի հետ կապված խորհրդարանական լսումներ: Նա նշեց, որ հանձնաժողովի ձեւաչափով քննարկումները կարող են հանդիսանալ ինտեգրացիոն գործընթացների խորացմանն ուղղված հետագա քայլերի մշակման համար կարեւոր հարթակ: Նիկոլայ Ռիժկովը ողջունելով հայկական պատվիրակությանը, շեշտեց, որ հանձնաժողովը հստակ ներկայացնում եւ արտահայտում է երկու բարեկամ երկրների փոխադարձ հետաքրքրությունները: Զրույցի ընթացքում նա իր երախտագիտությունը հայտնեց հայկական կողմին, նշելով, որ հանձնաժողովի գործունեության տասնհինգամյակի առիթով ռուսաստանյան կողմի անդամները արժանացել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից բարձր պարգեւների, որոնք կհանձնվեն նիստի ընթացքում:Հանձնաժողովի համանախագահներն անդրադարձան հաջորդ նիստի օրակարգային հարցերին, առաջարկելով քննարկել Մաքսային միության հետ կապված գործընթացները եւ Հայրենական Մեծ պատերազմի 70 ամյակին , ինչպես նաեւ Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումներին վերաբերող հարցեր: Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցին  նվիրված միջոցառումներ  կկազմակերպվեն նաեւ տարբեր երկրներում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հաեւ ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր:

Նույն օրը ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպում ունեցավ ՌԴ ԴԺ Պետդումայի նախագահի առաջին տեղակալ Իվան Մելնիկովի հետ:

Ողջունելով ՀՀ ԱԺ պատվիրակությանը, ՌԴ ԴԺ Պետդումայի փոխնախագահ Իգոր Մելնիկովը բարձր գնահատեց երկու երկրների ռազմավարական գործընկերությունը,  քաղաքական երկխոսությունը, եւ միջխորհրդարանական համագործակցության մակարդակը: Կողմերն անդրադարձան Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի առաջիկա անդամակցության հարցին, միասնական ինտեգրացիոն գործընթացներին: Անդրադարձ կատարվեց նաեւ Միջխորհրդարանական հանձնաժողովի  գործունեությանը: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս: Հանդիպումներին ներկա էր  ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը:
 


04.06.2014
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահը խորհրդարանում
Հունիսի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի հետ: Ողջունելով բարձրաստիճան հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջանի երկրներ եւ նշեց, որ այ...

04.06.2014
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Հունիսի 4-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Հեղինակի տեղեկացմամբ՝ օրենքում կատարված նախկին փոփոխությունների արդյունքում ...

04.06.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Հունիսի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալին: Հանդիպմանը ներկա էին Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Խոսրով Հարությունյանը, ԱԺ գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-...