Տպել
06.06.2014
Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
1 / 4

Հունիսի 6-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 9-12-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 10 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 120 հարց, միջազգային 24 պայմանագիր: Հինգերորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 9-12-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն հունիսի 9-ի ԱԺ նիստում:


06.06.2014
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Հունիսի 6-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց մի խումբ օրինագծերի, որոնք կընդգրկվեն ԱԺ գարնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթու...