Տպել
04.06.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
1 / 2

Հունիսի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալին: Հանդիպմանը ներկա էին Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Խոսրով Հարությունյանը, ԱԺ գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-սիրիական հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր, երկուստեք կարեւորվեց միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացումը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ երկու երկրներին եւ ժողովուրդներին ավանդաբար կապող բարեկամությունը պիտի շարունակվի եւ խորանա: Նրա խոսքով` Սիրիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ՀՀ արտաքին քաղաքականության մերձավորարեւելյան ուղղությունում եւ Հայաստանն ուշադրությամբ հետեւում է Սիրիայում արդեն մոտ երեք տարի տեղի ունեցող իրադարձություններին: ԱԺ նախագահը մտահոգություն հայտնեց Սիրիայում շարունակվող բախումների կապակցությամբ, որից լրջորեն տուժում է երկրի քաղաքացիական բնակչությունը, այդ թվում՝ սիրիահայությունը: Նա մտահոգություն հայտնեց նաեւ 2014թ. մարտին Սիրիայի հյուսիս-արեւմտյան Քեսաբի շրջանի հայաբնակ գյուղերում ռազմական բախումների պատճառով ստեղծված իրավիճակի առնչությամբ, որի հետեւանքով եղել են զոհեր, հարյուրավոր սիրիահայ ընտանիքներ լքել են իրենց տները: Գալուստ Սահակյանը հույս հայտնեց, որ Սիրիայում կհաստատվի խաղաղություն, կայունություն եւ հասարակական համերաշխություն:

Շնորհավորելով Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ` Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը Ազգային ժողովի նախագահին ներկայացրեց Սիրիայում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, վերջին զարգացումները եւ դրական միտումները, անդրադարձավ երեկ կայացած նախագահական ընտրություններին:

Հանդիպման ընթացքում արծարծվեցին փոխադարձ կարեւորություն ունեցող նաեւ այլ հարցեր:


04.06.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպումներ է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Վյաչեսլավ Շտիրովի եւ Պետդումայի նախագահի առաջին տեղակալ Իվան Մելնիկովի հետ
Հունիսի 4-6-ը Մոսկվա եւ Նիժնի Նովգորոդ մեկնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը` ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ Միջխորհրդարանական հանձնաժողովի 24-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար: Հունիսի  4-ին Մոսկվայում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությ...

04.06.2014
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահը խորհրդարանում
Հունիսի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի հետ: Ողջունելով բարձրաստիճան հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջանի երկրներ եւ նշեց, որ այ...

04.06.2014
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Հունիսի 4-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Հեղինակի տեղեկացմամբ՝ օրենքում կատարված նախկին փոփոխությունների արդյունքում ...