Տպել
03.06.2014
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց աշխարհահռչակ բասկետբոլիստ Շարունաս Մարչյուլիոնիսի հետ
1 / 2

Հունիսի 3-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին եւ լիտվացի բասկետբոլիստ, օլիմպիական չեմպիոն Շարունաս Մարչյուլիոնիսին:

Էդուարդ Շարմազանովը բարձր գնահատեց լիտվական բասկետբոլի զարգացման գործում Շարունաս Մարչյուլիոնիսի վաստակը, ով իր վարպետությամբ  աչքի է ընկել ու հիացմունքի բազում պահեր  պարգեւել իրեն, սպորտաձեւի բազում սիրահարների ու  երկրպագուների: ԱԺ փոխնախագահը հաճելիորեն զարմացրեց Շարունաս Մարչյուլիոնիսին իր գործունեության եւ ընդհանրապես բասկետբոլի մասին  լավատեղյակությամբ:

Շարունաս Մարչյուլիոնիսը տեղեկացրեց, որ հաջորդ օրը հանդիպելու է  Հայաստանի բասկետբոլի դպրոցների  սաների հետ եւ նրանց հետ անցկացնելու է դասընթացներ, ծանոթանալու նրանց հմտություններին:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ հայկական եւ լիտվական մշակութային, սպորտային կապերի զարգացման եւ համագործակցության հեռանկարների հետ կապված հարցեր:



03.06.2014
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Հունիսի 3-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Գագիկ Մինասյանի նախագահությամբ դրական եզրակացությամբ հաստատվեց «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը»: ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի խնդրանքով հետաձգվեց...