Տպել
01.06.2014
ՀՀ ԱԺ նախագահը թոռնիկների հետ այցելեց Մանկական զբոսայգի
1 / 5

Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը թոռնիկների հետ այցելեց Մանկական զբոսայգի: Զբոսայգում տիրող մթնոլորտն առավել աշխուժացավ, երբ փոքրիկներին շնորհավորելու եկավ խորհրդարանի ղեկավարը:

Գալուստ Սահակյանն իր ներդրումն ունեցավ նաեւ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության ամենամյա ակցիային, որը իրականացվում էր Երեւանի Մանկական երկաթուղու հարակից տարածքում Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ իրականացված բարեգործական ցուցահանդես-վաճառքին: Այգում տեղադրված էին պաղպաղակի վաճառակետեր, եւ երեխաների սիրելի պաղպաղակները վաճառում էին քաղաքական գործիչները եւ շոուբիզնեսի ներկայացուցիչները: Իրականացվում էր նաեւ ձեռագործ աշխատանքների, մանկական գրքերի ցուցահանդես-վաճառք:

Խորհրդարանի ղեկավարը մեկ առ մեկ մոտեցավ տաղավարներին: Ակցիայի շրջանակում վաճառվող պաղպաղակի ամբողջ գումարը, իսկ ձեռագործ իրերի, մանկական գրքերի մի մասը փոխանցվելու է Քարվաճառի շրջանի անապահով երեխաների կարիքները հոգալուն:

Օրենսդրի ղեկավարի մաղթանքը երեխաներին մեկն է` խաղաղ, անհոգ եւ երջանիկ մանկություն, բարօրություն եւ արժանապատիվ ապագա:


01.06.2014
Հունիսի 1-ը՝ բաց դռների օր Ազգային ժողովում
Շարունակելով ձեւավորված բարի ավանդույթը՝ հունիսի 1-ին կրկին բացվեցին Ազգային ժողովի այգու դռները: Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ազգային ժողովի տարածքում կազմակերպվել էր ուրախ եւ հետաքրքիր միջոցառումների շարք փոքրիկների համար: Տոնը համեմված էր սիրված մուլտհերոսներ...

01.06.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
«Սիրելի երեխաներ եւ ծնողներ, շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Երկրի եւ ժողովրդի ապագայի կենսունակությունը պայմանավորված է նաեւ երեխաների, նրանց իրավունքների հանդեպ հասարակության  եւ պետության այսօրվա վերաբերմունքով, դրանց պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլեր...