Տպել
29.05.2014
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Քուվեյթի դեսպանին
1 / 1

Մայիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին: Հանդիպմանը ներկա էր Հայաստան -Քուվեյթ բարեկամական խմբի ղեկավար Արաիկ Հովհաննիսյանը:

Դեսպանը շնորհավորեց Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ փոխանցեց Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմի շնորհավորական ուղերձը եւ բարեմաղթանքները:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար` ԱԺ նախագահը բարձր գնահատեց հաջողությամբ զարգացող հայ-քուվեյթյան միջպետական հարաբերությունները: Նա նշեց, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունից փրկված հազարավոր հայերի ապաստանելու արաբ ժողովրդի մարդասիրական քայլը եւ շնորհակալություն հայտնեց Քուվեյթի Պետությանը` հայ համայնքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար: Պարոն Սահակյանը նշեց, որպես ՀՀ ԱԺ նախագահ, պատրաստ է աջակցել դեսպանի ցանկացած նախաձեռնությանը՝ ուղղված երկու բարեկամ երկրների միջեւ համագործակցության զարգացմանը եւ ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը, բարեկամական խմբերի աշխատանքը, երկկողմ շփումները, առեւտրատնտեսական համագործակցության զարգացումը, ներդրումային ծրագրերի ակտիվացումը:



29.05.2014
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվեցին «ՀՀ 2013 թ. բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
Մայիսի 29-ին Էլինար Վարդանյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացված ֆինանսական եկամուտների եւ ծախսե...