Մայիսի 21-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարանում հյուրընկալվել էին Արագածոտնի մարզի Աղձք գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու բարձր դասարանցիները, ովքեր ներկա գտնվեցին ԱԺ լիագումար նիստին եւ հետեւեցին պատգամավորների օրինաստեղծ գործունեությանը:
Նրանց հետ հանդիպեցին եւ Ազգային ժողովի, նրա մշտական հանձնաժողովների կառուցվածքի ու գործառույթների, օրինաստեղծ աշխատանքի մասին պատանիներին հետաքրքրող տեղեկություններ հաղորդեցին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը եւ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, ով ծնունդով Աղձք գյուղից է:
Ջերմ եւ անկեղծ զրույցի ընթացքում Արտակ Դավթյանը եւ Արագած Ախոյանը դպրոցականներին հորդորեցին լավ սովորել, նպատակային օգտագործել ժամանակը եւ զինվել գիտելիքներով, չգայթակղվել հրապուրիչ անվանումներ ունեցող մասնագիտություններով, այլ ընտրել ժամանակի պահանջներին համապատասխանող եւ աշխատաշուկայում պահանջարկ ունեցող արհեստներ եւ մասնագիտություններ, ամուր թելերով կապված մնալ ծննդավայրին, նրա հող ու ջրին:
Հանդիպման ավարտին Աղձքի միջնակարգ դպրոցի տնօրեն Հարություն Սուքիասյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության եւ հետաքրքիր զրույցի համար:
ՀՀ Ազգային ժողովը շարունակեց «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկումը
Մայիսի 21-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: ՀՅԴ խմբակցության պատգամավորների հեղինակած «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կ...
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունեց ԵԺԿ ներկայացուցիչներին
Մայիսի 21-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԵԺԿ արտաքին կապերի քարտուղար Նիկոլա Բրիեքի եւ ԵԺԿ քաղաքական խորհրդատու Բեատրիս դե Անտա դե Բենիտոյի հետ:Նիկոլա Բրիեքը նշեց, որ իրենք ՀՀ-ում են գտնվում` հետեւելու քաղաքական նոր զարգացումներին, շփվելու ԵԺԿ հետ համագործակցող կուսակցությունների ղե...
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Մայիսի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) արտաքին կապերի քարտուղար Նիկոլա Բրիեքի եւ ԵԺԿ-ի քաղաքական խորհրդատու Բեատրիս դե Անտա դե Բենիտոյի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՀՀ արտաքին քաղաքականո...
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ԵԺԿ անդամներին
Մայիսի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության արտաքին կապերի քարտուղար Նիկոլա Բրիեքին եւ քաղաքական խորհրդատու Բեատրիս դե Անտա դե Բենիտոյին: Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի երեք` ՀՀԿ, ՕԵԿ եւ Ժառանգություն կուսակցությունների անդամակցո...