Տպել
20.05.2014
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 5

Մայիսի 20-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողով էին այցելել ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարանի մի խումբ ուսուցիչներ եւ աշակերտներ, ովքեր ներկա գտնվեցին ԱԺ նիստին եւ հետեւեցին ՀՀ կառավարության գործունեության ծրագրի քննարկմանը:

Բաց դասն անցկացրեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Գյումրեցի աշակերտների հետ հանդիպմանը ներկա էր նաեւ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը:

Պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ողջունեց աշակերտներին ԱԺ-ում՝ կարեւորելով նրանց այցը «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում եւ անմիջական շփումները պատգամավորների հետ: Մարտուն Գրիգորյանը նշեց, որ Գյումրուն վերաբերող խնդիրները մշտապես խորհրդարանի ուշադրության կենտրոնում են եւ բարձրացվում են գյումրեցի պատգամավորների կողմից: Պատգամավորը հորդորեց վարժարանի սաներին ճիշտ օգտագործել ժամանակը եւ լավ սովորել:

Այնուհետեւ Արտակ Դավթյանն աշակերտներին ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը, օրենսդրական գործունեությունը, մշտական հանձնաժողովների աշխատանքը:

Նա պատասխանեց աշակերտներին եւ ուսուցիչներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին բուհական ընդունելության քննություններին եւ շտեմարաններին, Բոլոնիայի գործընթացին, կրթության կրեդիտային համակարգին եւ այլն: Անդրադառնալով պարտադիր տասներկուամյա կրթությանը՝ պարոն Դավթյանը կարեւորեց ՀՀ կրթական համակարգի համադրումը աշխարհի այլ երկրների կրթական համակարգերին:

Հանդիպման ավարտին ԱԺ պատգամավորներն իրենց բարեմաղթանքներն ուղղեցին աշակերտներին եւ նրանց հետ լուսանկարվեցին ԱԺ նիստերի դահլիճում:


20.05.2014
Ազգային ժողովը սկսեց քննարկել «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը
Մայիսի 20-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչ նախորդ օրն ընդհատված հարցի՝ ՀՀ ԿԲ նախագահի նշանակման վերաբերյալ հարցի քննարկմանն անցնելը, պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ օրը երկրորդ ընթերցմամբ քննարկված «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելո...

20.05.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Լեհաստանի դեսպանին
Մայիսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն: Հանդիպմանը ներկա էր Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը: Դեսպանը Լեհաստանի քաղաքական ղեկավարության եւ իր անունից շնորհավորեց Գալուստ Սահակյան...

20.05.2014
Քննարկում ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովում
Մայիսի 20-ին ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» թեմայով աշխատաժողով: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորն...

20.05.2014
Հանդիպում ուսանողների հետ
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 20-ին հանդիպեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մի խումբ ուսանողների հետ եւ պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին:Էդուարդ Շարմազանովը ուսանողների խնդրանքով անդրադարձավ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումներին, պատասխանեց երի...