Մայիսի 16-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Շեւչենկոյի, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Ժողովրդավարական կառավարման եւ գենդերային հարցերի բաժնի փորձագետ Կատերինա Ռյաբիկոյի եւ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանի հետ:
Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Շեւչենկոն նշեց, որ արդեն հանդիպել են խորհրդարանական 4 խմբակցությունների անդամների հետ եւ քննարկել իրենց հետաքրքրող հարցերը: Նրա խնդրանքով Հերմինե Նաղդալյանը նույնպես ներկայացրեց ՀՀԿ-ում կանանց ներգրավվածությունը, գործունեությունը եւ մասնակցությունը կուսակցական խնդիրների լուծմանը: Տիկին Նաղդալյանը՝ որպես ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ներկայացրեց խորհրդի կայացման, զարգացման խնդիրները եւ ծրագրերը:
Հյուրերին հետաքրքրում էր հատկապես կանանց առաջխաղացումը կուսակցական հարթակներում, տեղական ինքնակառավարման մարմիններում, կանանց ներկայացվածությունը կուսակցական ցուցակներում:
Տիկին Նաղդալյանն իր մտահոգությունը հայտնեց փորձի փոխանակման պակասի առումով եւ առաջարկեց կազմակերպել համաժողով, որտեղ տարբեր երկրների կանայք կներկայացնեն խորհրդարաններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, քաղաքային եւ գյուղական համայնքներում իրենց ծավալած գործունեության փորձը, առաջխաղացման ուղիները:
Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մայիսի 16-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 19-22-ի ԱԺ չորսօրյա ...
Կարեւորվեց արդյունավետ համագործակցության շարունակականությունը
Մայիսի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային, ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հապպիին, ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերին, GIZ կազմակերպության երեւանյան մասնաճյուղի տնօրեն Դագմար Բոթին եւ ֆինանսական կառավարման ծր...
Խորհրդարանն ավարտեց արտահերթ նիստի աշխատանքը
Մայիսի 16-ին Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նիստի աշխատանքը: Պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ օրը քննարկված օրինագծերը եւ օրենսդրական փաթեթները: Քվեարկությունների ավարտից հետո խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ...
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
Մայիսի 16-ին նիստեր էին գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկեց ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Հայկ Բաբուխանյանի, Մարգարիտ Եսայանի եւ Կարինե Աճեմյանի հեղինակած...