National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.5.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
13.05.2014
ԱԺ նախագահը հանդիպեց ուսանողների հետ
1 / 5

Մայիսի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում հանդիպեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների հետ: Նշենք, որ մինչ հանդիպումը ուսանողները ներկա գտնվեցին ԱԺ արտահերթ նիստին, հետեւեցին օրենսդրական աշխատանքին:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ողջունեց ուսանողների այցը խորհրդարան՝ նշելով, որ իր համար կարեւոր է հանդիպել երիտասարդների հետ, լսել նրանց տեսակետները, քանի որ նրանք են երկրի ապագան կերտողները: Պարոն Սահակյանը, անդրադառնալով խորհրդարանական աշխատանքի առանձնահատկություններին, նշեց, որ Ազգային ժողովը կառույց է, ուր բանավիճում եւ իրենց սկզբունքներն ու գաղափարախոսությունն են ներկայացնում տարբեր քաղաքական ուժեր, ինչի արդյունքում էլ հանրագումարի է գալիս պետության հետագա քաղաքականությունը:

Ջերմ եւ մտերմիկ զրույցի ընթացքում ԱԺ նախագահը պատասխանեց ուսանողների հարցադրումներին եւ անդրադարձավ բազմաթիվ խնդիրների: Պատասխանելով ուսանողի՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին վերաբերող հարցին՝ Գալուստ Սահակյանը նշեց, որ ՀՀ իշխանությունը հասարակության պահանջները հաշվի է առնում եւ փորձում է փոփոխություններ կատարել, որոնք կարժանանան հանրության հավանությանը: Նա վստահեցրեց, որ դրական լուծումներ կլինեն: Իսկ այն հարցին, թե նպատակահարմար էր արդյոք անցումը 12-ամյա կրթության համակարգին, պարոն Սահակյանը պատասխանեց, որ դա պայմանավորված է միջազգային կրթահամակարգերին ինտեգրմամբ եւ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով:

Խորհրդարանի ղեկավարն ուսանողների խնդրանքով անդրադարձավ նաեւ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծով առաջարկվող կառավարման մոդելի փոփոխությանը, անկախացումից ի վեր պառլամենտարիզմի գրանցած հաջողություններին եւ ուսանողներին հետաքրքրող այլ հարցերի:

Հանդիպման ավարտին ԱԺ նիստերի դահլիճում ուսանողները լուսանկարվեցին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ:


13.05.2014
ԱԺ փոխնախագահն ընդունեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարին
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 13-ին ընդունեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Ջանան Աթիլգանին: Էդուարդ Շարմազանովը դրական գնահատեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի գործունեությունը, որն ուղղված է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, արդարության գաղափարնե...

13.05.2014
Ազգային ժողովի արտահերթ նիստը շարունակվեց
Մայիսի 13-ին Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նիստի աշխատանքը: Մինչ աշխատանքն սկսելը՝ պատգամավորներն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով ողջունեցին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում խորհրդարանում հյուրընկալված ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողներին: Պատգամավորները շարունակեցին նախորդ ն...


13.05.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Չեխիայի խորհրդարանական պատվիրակությանը
Մայիսի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Չեխիայի խորհրդարանական պատվիրակությանը Պատգամավորների պալատի միջնորդության հարցերով հանձնաժողովի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովայի գլխավությամբ: Հանդիպմանը ներկա էր ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամության խմբի նախագահ Էդուարդ Շարմազանովը: Տ...

13.05.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Սվետլանա Գրիգորյանի մահվան կապակցությամբ
«Խորապես վշտացած եմ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Տաղանդավոր դերասանուհու կերտած կատակերգական կերպարներն ու խաղացած դերերը տպավորիչ ու անկեղծ էին, լեցուն դրական էներգիայով: Սվետլանա Գրիգորյանի բեմ...

13.05.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԵԽ Երեւանի գրասենյակի ղեկավարի հետ
Մայիսի 13-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի Երեւանի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկի հետ: Օլեքսանդր Պավլյուկը շնորհավորեց տիկին Նաղդալյանին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար նշանակվելու առթիվ՝ մաղթելով հաջողություններ ...

13.05.2014
ԱԺ փոխնախագահը հանդիպեց Չեխիայի խորհրդարանի պատվիրակությանը
Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մայիսի 13-ին հանդիպեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի պատվիրակության հետ, որը գլխավորում էր Զուզկա Բեբարովա-Ռույբրովան: Հանդիպմանը մ...

13.05.2014
Հանձնաժողովի նիստում
Մայիսի 13-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ քննարկեց «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին...

13.05.2014
Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Մայիսի 13-ին Երեւանում գտնվող Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի պատվիրակությունը Զուզկա Բեբարովա-Ռույբրովայի գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Չեխ խորհրդարանականները ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին 19...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am