Մայիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին: Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը:
Դեսպանը Գալուստ Սահակյանին փոխանցեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դեծյանգի շնորհավորական ուղերձը եւ բարեմաղթանքները ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար, բարձր գնահատեց հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը եւ կարեւորեց երկկողմ կապերի հետագա խորացումը: ԱԺ նախագահը, նշելով, որ միջխորհրդարանական կապերը մշտապես բարձր մակարդակի վրա են եղել, վստահություն հայտնեց, որ համագործակցության ու բարեկամության ավանդույթները կշարունակվեն: Խորհրդարանի նախագահի համոզմամբ՝ հայ-չինական կապերը զարգացման մեծ ներուժ ունեն:
Չինաստանի դեսպանը նույնպես կարեւորեց երկկողմ հարաբերությունների հետագա խորացումը՝ նշելով, որ միջխորհրդարանական արդյունավետ համագործակցությունը լավ օրինակ է մյուս ոլորտներում փոխգործակցության զարգացման համար: Նա գոհունակությամբ փաստեց, որ հայ -չինական հարաբերությունները արագ տեմպերով զարգանում են եւ համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա եւ նշեց, որ չինական կողմը նախատեսում է ընդլայնել ներդրումային ծրագրերը Հայաստանում: Նա բարձր գնահատեց Հայաստանի ջանքերն ուղղված տարածաշրջանի խաղաղությանը եւ կայունությանը: Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանը Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հաջողություններ եւ առաջընթաց կունենա եւ կարեւորեց ՀՀԿ դերը երկրում կայունություն ապահովելու գործում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս:
Երիտասարդական խորհրդարանի նիստում
Մայիսի 7-ին գումարվեց Երիտասարդական խորհրդարանի հերթական նիստը: Նիստի սկզբում նախագահողը տեղեկացրեց, որ Վարդան Սողոմոնյանը միացել է ԵԽ անկախ պատգամավորական խմբին: «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկումն անավարտ էր մնացել նախորդ...
Շարունակվում են շնորհավորանքները ԱԺ նախագահին
ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Գալուստ Սահակյանին շնորհավորել են Լիտվայի Հանրապետության Սեյմի նախագահ Լորետա Գրաուժինենեն, Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, ՉԺՀ Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դեծյանգը, Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան...
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ԱՄՆ ՄԶԳ ՀՀ ԱԺ աջակցման ծրագրի պատասխանատուներին
Մայիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ՀՀ ԱԺ աջակցման ծրագրի ղեկավար Շոն Մակնելիին, պատասխանատուներին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով 2012 թ.-ի աշնանը մեկնարկած քառամյա ծրագրի գործունեությունը, կարեւոր համարեց, որ խորհրդարանի հետ արդյու...
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ԼՂՀ
Մայիսի 8-9-ը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ԼՂՀ` մասնակցելու Հաղթանակի տոնին, ԼՂՀ պաշտպանության բանակի օրվան եւ Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: ...