Տպել
01.05.2014
Շնորհավորանքներ Գալուստ Սահակյանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Գալուստ Սահակյանին շնորհավորել են Հայաստանի եւ արտերկրի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ պարոն Սահակյանին շնորհավորել, աշխատանքային հաջողություններ են մաղթել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, ովքեր վերահաստատել են ԱԺ նախագահի պաշտոնական այցի հրավերը Ռուսաստանի Դաշնություն:

ՀՀ ԱԺ նորընտիր նախագահին շնորհավորել են նաեւ ՌԴ Դաշնության խորհրդի անդամ, ռուս-հայկական ՄԽՀ համանախագահ Նիկոլայ Ռիժկովը, ՌԴ ԴԽ անդամ Իգոր Չեռնիշենկոն, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւը, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, նախարարներ, մարզպետներ, քաղաքապետներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, ՀՀ գրողների, նկարիչների միությունները, հասարակական կազմակերպություններ:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի անունով շարունակվում են ստացվել շնորհավորական նամակներ: